Երկաթուղային բեռնափոխադրում- երկաթուղային բեռնափոխադրումն այսօր համարվում է փոխադրման ամենաանվտանգ լուծումներից մեկը։ Ժամանակի ընթացքում այն առավել կատարելագործվել է, ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ և լուծումներ։
Ահա 5 առանձնահատկություն և նաև առավելություն, որոնք պահանջված և անփոխարինելի են դարձնում երկաթուղային բեռնափոխադրումը․
1. Երկաթուղային բեռնափոխադրումը էկոլոգիապես մաքուր է- Այսօր մեր մոլորակի մասին հոգալը ավելի քան կարևոր է։ Երկաթուղային բեռնափոխադրումը փոխադրման մյուս տարբերակներից առանձնանում է վտանգավոր արտանետումների առավել ցածր մակարդակով։ Բնապահպանական տեսանկյունից երկաթուղային բեռնափոխադրումը հիանալի տրանսպորտային տարբերակ է ՝ համեմատած ինչպես օդային, այնպես էլ ծովային բեռնափոխադրումների։
Բեռնափոխադրման տարբեր տեսակների CO2՝ ածխաթթու գազի արտանետումների ցուցանիշները թույլ են տալիս երկաթուղային բեռնափոխադրումը համարել որպես բնությանը ամենաքիչ վնաս հասցնող բեռնափոխադրման եղանակ։ Օրինակ՝ Չինաստանի և Հյուսիսային Եվրոպայի միջև ծովային բեռնափոխադրում իրականացնելիս արտանետվում է ավելի քան 139 տոննա CO2: Ծովային բեռնափոխադրում իրականացնելիս 77 տոննա CO2: Մինչդեռ երկաթուղային բեռնափոխադրում իրականացնելիս ընդամենը հինգ տոննա CO2:
2. Երկաթուղային բեռնափոխադրումը արագ և հուսալի է- Համեմատելով ծովային բեռնափոխադրման հետ՝ երկաթուղային բեռնափոխադրումը արագ և բարձր հուսալի փոխադրման միջոց է, որը պահանջում է փոխադրման առավել սեղմ ժամկետներ։ Օրինակ, եթե ծովային բեռնափոխադրումը տևում է վեց շաբաթ, ապա երկաթուղային բեռնափոխադրում իրականացնելը կտևի գրեթե կիսով չափ պակաս։ Սա հատկապես ձեռնտու է արագ սպառվող ապրանքների փոխադրման համար, երբ առկա է բեռնափոխադրումը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու խնդիր։
3. Ավելի քիչ ռիսկեր- Երկաթուղային բեռնափոխադրումը նաև քիչ ռիսկեր ունեցող բեռնափոխադրման եղանակ է: Ի տարբերություն ճանապարհային և ծովային բեռնափոխադրումների, որոնք ենթարկվում են խցանումների, եղանակային վատ պայմանների։ Քիչ բան կարող է խոչընդոտել երկաթուղու ճանապարհին, ինչը նաև նվազեցնում է ուշացումների հավանական վտանգը:
4․ GPS-ով բեռնափոխադրմանը հետևելու հնարավորություն- գնացքներում GPS համակարգի ներդնումը և դրանով բեռնափոխադրմանը հետևելը նպաստում է կորուստներից և գողությունից խուսափելուն։
5․ Երկաթուղային բեռնափոխադրումը ծախսարդյունավետ է- Երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնելը համեմատաբար առավել շահավետ և պակաս ծախսատար է, քան բեռնափոխադրման մյուս տեսակները։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։