Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Սառնարանային պահեստներ

Սառնարանային պահեստներ

Սառնարանային պահեստներ

Սառնարանային պահեստներ ստեղծելու անհրաժեշտությունը առաջացել է դեռ 1800 -ականներին Անգլիայում։ Առաջին սառնարանային պահեստը «սառցե տուփ էր», որտեղ սնունդ էին պահում։


Այժմ սառնարանային պահեստը տարածք կամ շինություն է, որը ստեղծված է հատուկ պայմաններով՝ որոշակի ջերմաստիճան ապահովելու համար։ Այս պահեստները արտաքին տեսքով նման են ցանկացած այլ պահեստի։ Բայց ներքին միջավայրը, հատկապես ապրանքների պահպանման պայմանները խիստ տարբերվում են։ Որոշ սառնարանային պահեստներ այնպիսի ծայրահեղ և խիստ ջերմաստիճանային պայմաններ ունեն, որ ներսում գտնվելու համար անհրաժեշտ է հատուկ հանդերձանք:

Սառնարանային պահեստները սովորական պահեստներից տարբերվում են մեկ այլ առանձնահատկությամբ ևս։ Սառնարանային պահեստը պահանջում է լրացուցիչ սպասարկում և հսկողություն ջերմափոխանակության նկատմամբ:


Սառնարանային պահեստներում են պահվում այն ապրանքները, որոնք սովորական պայմաններում պահելը վտանգավոր է։


Իսկ ո՞ր ապրանքներն են պահվում սառնարանային պահեստներում։


·Պարենային ապրանքներ
Այն ամենը, ինչ դուք գնում եք շուկայից և պահում ձեր սառնարանում, մինչև ձեզ հասնելը պահվում է այս պահեստներում։ Մթերքները, ինչպիսիք են կաթնամթերքը, միսը, բանջարեղենը, պաղպաղակները և այլն, պահանջում են պահպանման հատուկ պայմաններ նման պահեստներում։


·Ծաղիկներ և բույսեր
Սառնարանային պահեստերում կան նաև բույսերի համար նախատեսված հատուկ բաժիններ։ Երբ դուք բույս ​​կամ ծաղկեփունջ եք պատվիրում առցանց խանութից, այն սովորաբար պահվում է այս պահեստներում։


·Արվեստի գործեր
Վերջին տարիներին աճել են արվեստի գործերի փոխադրումներն աշխարհում։ Դրանց պահպանումը հատուկ պայմաններում դարձել է կարևոր խնդիր։ Մեր օրերում քանդակներից, արձաններից, կտավներից շատերը կազմված են բնական գույներից և առանձնահատուկ հումքից։ Նման հատուկ ապրանքների համար կարևոր է ջերմաստիճանային խիստ հսկողությունը։


·Դեղագործական ապրանքներ
Դեղագործական արտադրանքներից շատերը պահանջվում է պահպանել սառնարանային պահեստներում։ Դեղամիջոցները և սննդային հավելումները պահպանման համար պահանջում են հատուկ ջերմաստիճանային հսկողություն:


Սառնարանային պահեստներում ջերմաստիճանային նիշերը տարբերվում են։ Դա պայմանավորված է նրանով, որ ցանկացած երկու ապրանքի պահպանման պայմանները կարող են խիստ տարբերվել։ Բանջարեղենը կարող է պահանջել 12 աստիճան Ցելսիուս, մինչդեռ պաղպաղակը՝ -23,3 աստիճան։


Ցանկանում եք փոխադրել ապրանք, փնտրում եք բեռնափոխադրող։ Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից և անհատներից։


Դարձրեք ձեր բեռնափոխադրումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Ստեղծել հարցում