Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ծիրանի արտահանում

Ծիրանի արտահանում

Ծիրանի արտահանում

Ծիրանի արտահանում Հայաստանն իրականացնում է դեպի ԵԱՏՄ շուկա, առավելապես Ռուսաստանի Դաշնություն, նաև դեպի հարևան Վրաստան:


Ծիրանը Հայաստանից արտահանվող հիմնական գյուղատնտեսական մթերքն է: Տարեցտարի արտահանման ծավալներն էապես տարբեր են` կախված բերքից։ Սակայն միջինացված տվյալներով Հայաստանից արտահանվող բանջարեղենի ու մրգի 60%-ը կազմում է ծիրանը։ 2021 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 25 հազար տոննա ծիրան։ Համեմատության համար ասենք, որ անցած տարի Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է շուրջ 43 հազար տոննա միրգ և հատապտուղ։ 2020-ին ծիրանի արտահանման ցուցանիշը էապես ցածր էր՝ 19 հազար 400 տոննա:


Ծիրանի արտահանման գինը կախված է մի շարք գործոններից։ Էական դեր են խաղում տվյալ տարվա բերքը,դրա որակը, գյուղատնտեսական ընդհանուր վիճակը։ Անցած տարի, օրինակ, ծիրանի արտահանման գինը կազմել է միջինում 400-450 դրամ։ Իսկ ռուսական շուկայում հայկական ծիրանը վաճառվում էր կիլոգրամը միջինում 150-180 ռուբլով։


Հայաստանից ծիրանի արտահանում իրականացնելիս դրսի շուկա են հասնում ոչ միայն գրավիչ ապրանքային տեսք ունեցող ծիրանները։ Արտահանվում է նաև այն ծիրանը, որը կարելի է օգտագործել պահածոյացման նպատակով։ Իհարկե, այդ դեպքում փոխվում է և արտահանման գինը, և շուկայում վաճառքի գինը։


Ծիրանի արտահանում իրականացնելիս կան մի քանի կանոններ, որոնք կարևոր է պահպանել։


· Ծիրանը պետք է դասավորվի տուփերում, որոնք թույլ են տալիս օդի շրջանառությունը: Դրանք կարող են լինել անցքերով ստվարաթղթե տուփերը, նաև պլաստամասսե, փայտե արկղերը։ Մրգի տեղափոխման միջազգային պրակտիկայում ընդունված է նաև միրգը լվացելը և ախտահանելը մինչև տեղափոխմանը պատրաստելը։

· Ծիրանի արտահանման համար ցանկալի է, որ մեքենաները ունենան սառնարանային պայմաններ։ Այս տրանսպորտային միջոցները հագեցած են հատուկ հովացման համակարգով։ Սա թույլ է տալիս ապահովել ծիրանի թարմությունը փոխադրման ողջ ընթացքում։

·Թարմ մրգերի և բանջարեղենի մեծ մասի համար փոխադրման ընդունված անվտանգ ջերմաստիճանի միջակայքը -35-45 աստիճան է: Միայն այս դեպքում ծիրանը կհասնի սպառողին թարմ վիճակում, առանց ապրանքային տեսքը կորցնելու և բոլոր հատկանիշները պահպանելով։

Ցանկանում եք իրականացնել ծիրանի արտահանում, փնտրում եք բեռնափոխադրող։
Այցելեք Brokers.am, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ, ինչպես նաև բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից և անհատներից։

Դարձրեք ծիրանի արտահանումը խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։

Ստեղծել հարցում