Կենդանիների փոխադրման առանձնահատկությունները- Վերցնում ենք մեր սիրելի կատվին, դնում հատուկ իր համար նախատեսված վանդակում և մեր կատուն վերածվում է «ուղեբեռի»: Ահա և վերջ. մենք նրա հետ անցնում ենք հազարավոր կիլոմետրեր և հայտնվում ինչ- որ օտար երկրի օդանավակայանում:
Կարծես՝ այնքան էլ բարդ չստացվեց:
Իսկ երբ խոսքը կենդանիների բեռնափոխադրման մասի՞ն է, այն էլ ոչ թե մեկ այլ մի քանի տասնյակ: Կենդանիների բեռնափոխադրումը բարդ գործընթաց է, քանի որ բեռը կենդանի օրգանիզմ է և պահանջում է հատուկ ուշադրություն: Իր հերթին բեռնափոխադրումը իրական սթրես է կենդանիների համար:
Այսօր կներկայացնենք, թե ինչպես պետք է կազմակերպվի կենդանիների փոխադրումը՝ հնարավորինս անվտանգ և հարմարավետ պայմաններ ապահովելու համար:
1. Վստահե՛ք կենդանու փոխադրումը հուսալի ընկերության- Կենդանու փոխադրումը որևէ ընկերության վստահելուց առաջ նախ համոզվեք, որ այն ունի համապատասխան փորձ և փոխադրման պատշաճ պայմաններ: Ուսումնասիրեք բեռնափոխադրող ընկերության գործունեությունը, թե որքանո՞վ է տիրապետում կենդանիների փոխադրման հմտություններին: Սկսեք ամենապարզ հարցերից, արդյո՞ք կցանքը, որտեղ տեղավորելու են կենդանիներին, ախտահանված է և մաքուր:
2. Համապատասխան փաստաթղթերի առկայություն- Կենդանիների բեռնափոխադրման համար, իհարկե, պետք է պատրաստել համապատասխան փաստաթղթեր: Ի տարբերություն շատ այլ բեռների, կենդանին՝ որպես բեռ, ունի առանձնահատկություններ նաև փաստաթղթերի պատրաստման հարցում: Նման փաստաթղթերից են կենդանու առողջության վկայականը, որոշ կենդանիների դեպքում կատաղության դեմ պատվաստման հավաստագիրը և այլն:
3. Կցանքի պայմաններին հարմարվելը ժամանակ է պահանջում- Կենդանիներին կցանք տեղափոխելիս նախ վստահ եղեք, որ նրանք ագրեսիվ չեն, այլապես պայմաններին չհարմարվելու դեպքում սթրեսն անխուսափելի է: Կենդանու անհանգստության պարագայում բեռնափոխադրում իրականացնելը իրական մարտահրավեր է: Երբ կենդանուն արդեն մտցրել եք կցանք, նրան «պարգևատրեք» կերով, որպեսզի նոր միջավայրին ավելի հեշտ հարմարվի:
4. Առանձնացրեք խոշոր և մանր կենդանիներին- Խոշոր և մանր կենդանիները բեռնափոխադրման ընթացքում պետք է առանձին տեղեր զբաղեցնեն: Պատճառներից մեկն անվտանգությունն է. եթե մեքենան կտրուկ շրջադարձ կատարի կամ արգելակի, հնարավոր է խոշոր կենդանիները վնասեն փոքրերին:
Հիշեք, որ բեռնափոխադրման ընթացքում կենդանիներին պետք է ապահովել համապատասխան չափաբաժնի կերով և ջրի պաշարով. դրանց պակասը սթրեսի և անհանգստության ևս մեկ պատճառ է:
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։