Մեքենաների փոխադրման առանձնահատկությունները- Դեռ 1-2 տարի առաջ Հայաստանի ճանապարհներին գրեթե ամեն օր տեսնում էինք հսկայական բեռնափոխադրող մեքենաներ, որոնք Հայաստան էին հասցնում տարատեսակ մեքենաներ:
Այո՛, մեքենա սիրում են բոլորը և, երբ երազած մեքենան չեն գտնում սեփական երկրում, օգնության է հասնում բեռնափոխադրումը:
Գաղտնիք չէ, որ մեքենաների բեռնափոխադրումը պահանջում է անվտանգություն և բարձր հուսալիություն: Մեքենան մի քանի 100 գրամանոց փաթեթ չէ, այլ թանկարժեք բեռ, որի փոխադրումը պահանջում է հատուկ ուշադրություն:
Հետևաբար, բեռնափոխադրող հուսալի ընկերություն գտնելը մեքենան անվտանգ փոխադրելու գլխավոր քայլն է:
Մենք առաձնացրել ենք 4 խորհուրդ՝ ինչը կարևորել մեքենայի բեռնափոխադրում պատվիրելիս: Ահա դրանք.
1. Մեքենայի բեռնափոխադրումը ռիսկային է- Նախ ընտրեք մեքենայի բեռնափոխադրման տեսակը՝ բաց, թե փակ կցանքով: Հիշեք, որ բաց կցանքով փոխադրելիս կա մեքենայի վնասվելու ռիսկ, օրինակ հնարավոր են քերծվածքներ մեքենայի արտաքին մակերևույթին: Մինչդեռ փակ կցանքի դեպքում փոխադրումը պակաս ռիսկային է, քիչ հավանական են գողության կամ վնասման ռիսկերը: Հետաքրքրվեք՝ արդյոք բեռնափոխադրող ընկերությունը պատրաստվում է փոխադրել մեքենան շղթաների օգնությամբ ամրացնելով: Գիտե՞ք, որ ոչ պատշաճ ամրացման դեպքում շղթաները կարող են թուլանալ և վնասել մեքենայի արտաքին մակերևույթը:
2. Կարդացեք կարծիքներ- Մեքենայի փոխադրումը որևէ ընկերության պատվիրելուց առաջ կարդացեք այլ պատվիրատուների կարծիքները, հասկացեք, թե որոնք են տվյալ ընկերության աշխատանքի սկզբունքները, արդյո՞ք պատվիրատուները գոհ են: Սա կօգնի կողմնորոշվել հուսալի ընկերություն գտնելու հարցում:
3. Զգոն եղեք ավտոմոբիլային բրոքերների հետ աշխատելիս- Ավտոմոբիլային բրոքերները ընկերություններ են, որոնք պատվիրում են մեքենայի փոխադրումը բեռնփոխադրմամբ զբաղվող տարբեր ընկերությունների: Գլխավոր ռիսկը այն է,որ Դուք չգիտեք, թե ավտոմոբիլային բրոքերը բեռնափոխադրող ինչպիսի ընկերությանը կպատվիրի Ձեր մեքենայի փոխադրումը:
4. Ուշադրություն դարձեք վճարման տարբերակին- Բեռնափոխադրող բազմաթիվ հեղինակավոր ընկերություներ հաճախ կանխավճար չեն պահանջում և վճարել է պետք միայն մեքենան նպատակակետ հասցնելուց հետո: Վճարման նման տարբերակը թույլ է տալիս ստանալ երաշխիքներ, որ Ձեզ կմատուցեն պատշաճ ծառայություն և․ եթե փոխադրման ընթացքում առաջանան խնդիրներ, Դուք չեք ունենա գումարի կորուստ:
Եվ վերջում, ուշադրություն դարձեք՝ արդյո՞ք բեռնափոխադրող ընկերությունը տալիս է ապահովագրություն փոխադրվող մեքենայի համար: Հիշեք՝ սա հուսալի ընկերությունների գործելաոճ է:
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։