Ֆուռի մաքսազերծում ասելով շատերը հասկանում են բեռնատարի և իր կցորդի (ռեֆ կամ տենտ) մաքսազերծումը միասին: Բայց մաքսային ձևակերպումների ժամանակ բեռնատարը մաքսազերծվում է որպես այլ ապրանք, իսկ կցորդը (ռեֆ կամ տենտ) ձևակերպվում է մեկ այլ ապրանք:
Բեռնատարի (քարշակի) մաքսազերծումը իրականացվում է համաձայն ԱՏԳ ԱԱ 87012090 ծածկագրի, որը նույնն է աշխարհի գրեթե բոլոր երկրների համար (HS code, код ТН ВЭД):
Մաքսատուրքը մինչև 7 տարեկանը բեռնատարների համար 10% է, իսկ 7-ից ավել տարիք ունեցող բեռնատարների համար՝ 1եվրո յուրաքանչյուր սանտիմետր խորանարդ շարժիչի ծավալի համար:
ԱԱՀ-ն ` 20 % է:
Կցորդի կամ կիսակցորդի (ռեֆ կամ տենտ) մաքսազերծումը իրականացվում է համաձայն ԱՏԳ ԱԱ 87163980 ծածկագրի, որը նույնն է աշխարհի գրեթե բոլոր երկրների համար (HS code, код ТН ВЭД):
Մաքսատուրքը բորոր դեպքերում 9 % է լինի նոր թե օգտագործված, իսկ ԱԱՀ-ն 20 %: Բայց կցորդի կամ կիսակցորդի (ռեֆ կամ տենտ) մաքսային ձևակերպման ժամանակ կախված նոր կամ հին լինելուց և տարեթվից ծածակագիրը փոփխվում է:
Հիշեցնենք նաև, եթե Ֆուռը ներմուծվում է ԵԱՏՄ հանդիսացող( Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի) երկրներից, ապա մաքսազերծում չի իրականացվում:
Brokers.am կայքում առկա է մաքսազերծման հաշվիչ, որը հնարավորություն է տալիս նախապես հաշվարկել ֆուռի մաքսազերծման վճարները՝ առանձնացված հարկատեսակներով:
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ մաքսային բրոքերներ և միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը և մաքսազերծումը շահավետ, արագ և հուսալի։
Մեր կայքը դարձնում է բեռնափոխադրումը ու մաքսազերծումը արդյունավետ և խելացի։