Բեռնատարի կցորդի (ռեֆ կամ տենտ) մաքսազերծումը իրականացվում է համաձայն ԱՏԳ ԱԱ 871639 ծածկագրի, որը նույնն է աշխարհի գրեթե բոլոր երկրների համար(HS code, код ТН ВЭД):
ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներ՝ Հայաստանի Հանրապետություն,Ռուսաստանի Դաշնություն,Բելառուսի Հանրապետություն,Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն, այլ երկրներից բեռնատարի կցորդ ներմուծելիս մաքսային վճարները հաշվարկվում են հետևյալ դրույքաչափերով.
Մաքսատուրք` 9%,
ԱԱՀ` կախված ԵԱՏՄ անդամ երկրի ԱԱՀ- ի դրույքաչափից(մեծամասամբ 18-20 %)
ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրում, անդամ այլ երկրից բեռնատարի կցորդի ներմուծման դեպքում մաքսային վճարներ չեն գործում:
Brokers.am կայքում առկա է մաքսազերծման հաշվիչ, որը հնարավորություն է տալիս նախապես հաշվարկել բեռնատարի կցորդի մաքսազերծման վճարները՝ առանձնացված հարկատեսակներով:
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ մաքսային բրոքերներ և միջազգային բեռնափոխադրող ընկերություններ , որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը և մաքսազերծումը շահավետ, արագ և հուսալի։
Մենք դարձնում ենք բեռնափոխադրումն ու մաքսազերծումը արդյունավետ և խելացի։