Ինչպես մաքսազերծել ավելի մատչելի՝ ներմուծողների համար մաքսային մարմինների հետ աշխատանքում սա մշտապես ակտուալ հարց է։
Բազմաթիվ տնտեսվարողներ և անհատներ Հայաստան են ներմուծում բազմաթիվ ապրանքներ, որոնք ունեն տարբեր ԱՏԳ ԱԱ ծածկագրեր,իսկ ինչպես առավել հայտնի է ներմուծողների և արտահանողների շրջանում` մաքսային կոդեր։
Ինչպես գիտենք, հենց այս ԱՏԳ ԱԱ ծածկագրերից են կախված ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը, սրանք են որոշում մուծվող հարկերի չափը։
Հենց ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ճիշտ կիրառման և ապրանքների խմբավորման միջոցով է հնարավոր հասկանալ՝ ինչպես մատչելի մաքսազերծում իրականացնել։
Պատճառն այն է, որ տարբեր ապրանքներ կարելի է այնպես խմբավորել, որ հնարավոր լինի ապահովել ավելի ցածր մաքսազերծման դրույքաչափ։ Մաքսային գործընթացներում ներառվածները լավ գիտեն, որ տարբեր ապրանքներ կարելի է տարբեր իմաստներով ներկայացնել։ Օրինակ՝ ներմուծվող գոտին իր ԱՏԳ ԱԱ ծածկագրով կարող է ունենալ մի մաքսային դրույքաչափ, իսկ երբ դրան ավելացնենք որևէ մետաղական առարկա և սրանք մաքսային մարմիններին ներկայացնենք կոմպլեկտավորված, ապա մաքսային դրույքաչափը կարող է փոխվել։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ՝ ինչպես ներկայացնել ապրանքները շահավետ մաքսազերծման համար։
Հենց այստեղ է առաջանում մաքսային բրոքերների խորհրդատվության անհրաժեշտությունը։ Եթե տնտեսվարողը դիմի մաքսային բրոքերին նախապես, ապա մաքսային բրոքերը առավել ուղղորդված կօգնի հասկանալ՝ ինչպես ճիշտ կոմպլեկտավորել ապրանքները, որ մաքսատուրքերը ավելի էժան դրույքաչափերով հաշվարկվեն։ Մաքսային բրոքերը նախապես կուղղորդի նաև ինչպես գնել ապրանքները, ինչ խմբաքանակով, ինչպես ճիշտ կոմպլեկտավորել, միասին թե՞ առանձին ներկայացնել։
Ի դեպ, լինում են դեպքեր, երբ մաքսազերծման տեսանկյունից առավել շահավետ է ապրանքների հաշիվ-ապրանքագրերը ներկայացնել առանձին, այլ ոչ թե կոմպլեկտավորված։ Քանի որ հնարավոր է ամբողջ կոմպլեկտի մաքսային դրույքաչափը ավելի թանկ լինի, քան դրա բաղադրիչների համար առանձին հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելը։
Նշենք նաև որ այս գործընթացը կրում է օրիանական բնույթ և դուք ապրանքների ճիշտ կոմպլետավորման համար մաքսային մարմինների հետ որևէ խնդիր չեք ունենա։
Ցանկանում եք մաքսային բրոքերի օգնությամբ գտնել ինչպես մաքսազերծել ավելի մատչելի հարցի պատասխանը։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։
Դարձրեք ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։