Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Օնլայն գնումների մաքսազերծում

Օնլայն գնումների մաքսազերծում

Օնլայն գնումների մաքսազերծում

Օնլայն գնումների մաքսազերծում իրականացնելու կարգը այսօր շատերին է հետաքրքրում։ Եթե դուք ևս օնլայն գնումների սիրահար եք, ապա որոշ ապրանքներ արտերկրից ստանալիս կունենաք դրանք մաքսազերծելու կարիք։


Օնլայն կայքերից գնումներ կատարելիս բազմաթիվ բեռնափոխադրողներ կան, որ ձեր ապրանք Հայաստան կհասցնեն։ Օնլայն գնումների դեպքում ապրանքները հիմնականում ձեզ կհասնեն օդային և փոստային առաքման եղանակներով։


Օնլայն ապրանքների մաքսազերծման գործում մի քանի կանոններ կան, որոնց անպայման արժե տեղյակ լինել։ Նախապես պետք է տեղյակ լինել մաքսային մարմինների հետ աշխատանքի մասին, հետագայում խնդիրների առաջ չկանգնելու համար։


2020թ. հունվարի 1-ից փոփոխություններ են մտել անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու կարգում:


Այսպիսով՝ արդեն շուրջ 2 տարի է ՝ անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով կարող են ներմուծվել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և (կամ) քաշը (միջազգային փոստային առաքանու դեպքում՝ համաքաշը (բրուտտոն)) չի գերազանցում 31 կիլոգրամը:


Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար 2020 թ. հունվարի 1-ից պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր 0% միասնական դրույքաչափով, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:


Մինչդեռ եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:Ահա սրանք են օնլայն գնումների մաքսազերծում իրականացնելու կարևոր կետերը։


Ցանկանում եք ավելին իմանալ օնլայն գնումների մաքսազերծում իրականացնելու վերաբերյալ, փնտրում եք մաքսային բրոքեր, որ կզբաղվի ձեր օնլայն գնումների մաքսազերծմամբ։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։


Դարձեր ձեր օնլայն գնումների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում