Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Մաքսային հայտարարատու

Մաքսային հայտարարատու

Մաքսային հայտարարատու

Մաքսային հայտարարատու կարող է հանդես գալ մաքսային բրոքերը, որը մաքսային ներկայացուցչի անունից կարող է մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիր։


Մաքսային ներկայացուցիչ ասելով պետք է նկատի առնել , որ այն նույն մաքսային բրոքերական ընկերությունն է, այսինքն՝ գործ ունենք ոչ թե անհատի,այլ կազմակերպության հետ։ Իր հերթին մաքսային բրոքերական ներկայացուցիչը մաքսային մարմիններին է ներկայանում իր կազմում ներառվող մաքսային բրոքերների միջոցով, որոնք էլ լիազորված են հանդես գալ որպես մաքսային հայտարարատու։


Այսպիսով, մաքսային բրոքերները հանդես գալով մաքսային հայտարարատուի դերում պարզեցնում եմ մաքսային մարմիններ-տնտեսվարողներ հարաբերությունները։


Մաքսային բրոքերների գործունեությունը այն ոլորտներից է, որը պետության կողմից վերահսկվում է։ Պետական եկամուտների կոմիտեն հենց այն մարմինն է, որը կարգավորում և վերահսկում է մաքսային բրոքերների գործունեության ոլորտը։ Մաքսային բրոքերները պարտադիր անցնում են որակավորման քննություններ, որը ևս անցկացվում են համաձայն ՊԵԿ մշակած ընթացակարգերի։ 3 տարին մեկ անգամ մաքսային բրոքերները պետք է անցնեն նաև պարտադիր վերապատրաստում և առանց համապատասխան վերապատրաստման վկայականի չեն կարող գործունեություն ծավալել։


ԵԱՏՄ անդամ երկրները իրենց մաքսային օրենսգրքի համաձայն անցկացնում են վերապատրաստումները և քննությունները։


Վերապատրաստման անհրաժեշտությունը մաքսային մարմինների հետ աշխատանքում էական նշանակություն ունի։ Կանոնները և ընթացակարգերը մշտապես թարմացվում են և մաքսային բրոքերը որպես լիազորված անձ պետք է մշտապես տեղյակ լինի բոլոր ընթացակարգերին, հետագայում պատվիրատուին խնդրի առաջ չկանգնեցնելու համար։ Երբ պատվիարտուն դիմում է մաքսային բրոքերին, լիազորելով դառնալ մաքսային հայտարարատու, հենվում է մաքսային բրոքերի պրոֆեսինալիզմի և հմտությունների վրա, վնասներ չկրելու և գործընթացները բարեհաջող ավարտելու համար։


Մաքսային ներկայացուցիչները՝ մաքսային բրոքերական ընկերությունները, իրենց թիմում ներառում են մաքսային բրոքերների, որոնք ոչ միայն ստանձնում են մաքսային հայտարարատուի պարտականությունները, այլ նաև տալիս մաքսային խորհրդատվություն և կարգավորում տնտեսավարողների և անհատների հարաբերությունները մաքսային մարմինների հետ։


Եթե դուք ևս փնտրում եք մաքսային հայտարարատու, ապա Brokers.am կայքում ներկայացված են մեծ թվով մաքսային ներկայացուցիչներ և մաքսային բրոքերներ։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և տարբեր գնառաջարկներ։


Դարձրեք ձեր բեռի մաքսային հայտարարագրումը և մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում