Մատչելի բեռնափոխադրումներ կատարելը ներմուծողների և արտահանողների հիմնական մտահոգությունն է։ Ինչպե՞ս հնարավորինս քիչ ֆինանսական ներդրումներով ստանալ ցանկալի արդյունք, խուսափել ավելորդ ծախսերից։Առանձացրել ենք մի քանի տարբերակներ՝ ինչպես իրականացնել մատչելի բեռնափոխադրումներ։
·Ընտրեք շահավետ փոխադրման եղանակ- բեռնափոխադրումների ծախսերը նվազեցնելու առաջին միջոցը փոխադրման եղանակի գնահատումն ու ընտրությունն է։ Եթե միջազգային բեռնափոխադրումներ եք կատարում, ապա ծովային բեռնափոխադրումները սովորաբար ավելի էժան տարբերակ են, քան օդային բեռնափոխադրումները: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիտարկել փոխադրման մի քանի եղանակների ընտրություն՝ օրինակ փոխադրման մի հատվածը իրականացնել ծովային, մյուս հատվածը օդային եղանակով և այլն։ Ժամանակ հատկացրեք առաքման յուրաքանչյուր եղանակի առավելությունների և թերությունների վերաբերյալ հետազոտություններ կատարելու համար։ Համեմատեք յուրաքանչյուր տեսակի փոխադրումներ կատարողների հնարավորությունները և առաջարկները՝ այդ թվում գնային։ Սա կօգնի խելամիտ ընտրություն կատարել։
·Ընտրեք առաքման ճիշտ ժամանակ – միջազգային բեռնափոխադրումներ մեկ օր շուտ կամ ուշ կատարելը՝ կախված շաբաթվա օրվանից, կարող է ազդել փոխադրման գնի վրա։ Օրինակ՝ ուրբաթ օրը սովորաբար ոչ պիկ օր է ցամաքային բեռնափոխադրումների համար: Դա պայմանավորված է նրանով, որ հաճախորդների մեծամասնությունը փորձում է իրենց ապրանքները նպատակակետ հասցնել մինչև հինգշաբթի։ Սա հատկապես վերաբերում է պարենային ապրանքներին։ Մատակարարները փորձում են ապրանքը խանութ հասցնել ուրբաթ, որ դրանք հանգստյան օրերին արդեն շարված լինեն դարակներում։Պիկ օրերին մեծ պահանջարկի պայմաններում փոխադրումները կարող են ավելի թանկ արժենալ։ Ընտրեք հանգստյան օրերը կամ աշխատանքային վերջին օրերը։
·Առաքել շատ ապրանքներ միաժամանակ- միանգամից 10 ապրանք փոխադրելը միանշանակ ավելի էժան կարժենա, քան 5 անգամ 2-ական ապրանք փոխադրելը։ Պլանավորեք փոխադրվող ապրանքների ցանկը, հնարավորինս կարողացեք մեկ փոխադրման լուծել երկարաժամկետ խնդիրներ։
·Տեղեկացեք լրացուցիչ վճարների մասին- երբեմն պարզվում է, որ բեռնափոխադրման նախնական հաշվարկները չեն արդարացվում։ Հավելյալ ծախսերը, անսպասելի մաքսային տուրքերը և վճարները ավելացնում են փոխում են բեռնափոխադրման համար նախատեսված գումարի չափը։ Մատչելի բեռնափոխադրումներ անելու կարևոր քայլերից է ծախսերի դետալային հաշվարկումը, ռիսկերի գնահատումը՝ բեռնափոխադրումը սկսելու կետից մինչև նպատակակետ։ Ճշգրիտ հաշվարկները թույլ կտան պլանավորել ծախսերը՝ առանց հետագա ֆինանսական կորուստների։
Ցանկանում եք իրականացնել մատչելի բեռնափոխադրումներ, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Դարձրեք բեռնափոխադրումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ: