Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ծանրոցների մաքսազերծում

Ծանրոցների մաքսազերծում

Ծանրոցների մաքսազերծում

Ծանրոցների մաքսազերծում ՀՀ-ում իրականացվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղակայված Արևմտյան մաքսատուն վարչության կարգո տերմինալում։


Ծանրոցներ դեպի ՀՀ փոխադրվում են հիմնականում օդային և փոստային բեռներով։ Ի տարբերություն բեռների շատ տեսակների, ծանրոցները ունեն որոշակի հատկանիշներ։ Դրանք սովորաբար առավել թեթև են, չափերով փոքր, տեղափոխվում են առանց մեծ ջանքերի գործադրման։ Միջազգային շատ չափանիշներ կան՝ կապված ծանրոցների հետ։ Օրինակ, որ դրանք չպետք է լինեն 100 ֆունտից ծանր, երկարությունը, լայնությունը և բարձրությունը պետք է որոշակի չափանիշների համապատասխանեն, այլապես բեռը չի համարվի ծանրոց։


Այսօր, երբ օնլայն առևտուրը իր զարգացման բարձր աստիճանի վրա է, ծանրոցների փոխադրումը առավել քան ակտուալ է։ Ծանրոցներ փոխադրելիս կարևոր է հիշել, որ դրանց փաթեթավորումը անվտանգության հիմնական երաշխիքն է։ Խորհուրդ է տրվում ապրանքը փաթեթավորել ամուր և պաշտպանող միջոցներով, եթե տուփի մեջ եք դնելու, ապա այն ևս պետք է լինի բավականչափ ամուր, բոլոր կողմերից ապրանքը պաշտպանի, որպեսզի արտաքին գործոնների ազդեցությունը հասցվի նվազագույնի։ Տուփի ներսում ևս պետք է լինեն հավելյալ պաշտպանիչ միջոցներ, որպեսզի ապրանքը ֆիքսվի։


Ընդհանուր առմամբ, փոխադրվող ծանրոցներն ունեն երկու տեսակ՝ դրանք լինում են կոմերցիոն ՝ նախատեսված բիզնես նպատակների համար և անձնական օգտագործման համար՝ նախատեսված ֆիզիկական անձանց համար։


Ծանրոցներ ստանալիս դրանք ևս ենթարկվում են մաքսային ձևակերպման և մաքսազերծման ՀՀ կանոններին։Միշտ չէ, որ ծանրոցների մաքսազերծման դեպքում դուք ինքնուրույն կկարողանաք կողմնորոշվել մաքսային վճարների և մաքսազերծման կանոնների մեջ։ Կախված ապրանքի տեսակից և հատկանիշներից՝ դրանք կարող են ենթարկվել մաքսային որոշակի ընթացակարգերի, որոնք հնարավոր է ձեզ անծանոթ լինեն։ Այս դեպքում մաքսազերծման գործընթացում չխճճվելու և ժամանակ չվատնելու համար կարող եք օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից։


Մաքսային բրոքերների օգնությամբ դուք հեշտությամբ կհաղթահարեք ծանրոցների մաքսազերծում իրականացնելու ընթացքը։ Անգամ՝ նախապես մինչև ծանրոցը ՀՀ հասնելը արդեն պատկերացում կունենաք մաքսազերծման և մաքսային վճարների մասին։


Brokers.am-ում գրանցված են Արևմտյան մաքսատուն վարչության կարգո տերմինալում գործունեություն ծավալով մի շարք մաքսային բրոքերներ։


Ցանկանում եք իրականանցել ծանրոցների մաքսազերծում, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։

Դարձրեք ծանրոցների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում