Մաքսային դրույքաչափեր ասելով մաքսային գործընթացներում ներգրավված արտահանողներն ու ներմուծողները հասկանում են մաքսային տոկոսները։ Ապրանքների մաքսային դրույքաչափեր կամ տոկոսները հաշվարկելիս մաքսային մարմինները որպես հիմք են ընդունում ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, ամեն ծածկագիր ունի իր մաքսային դրույքաչափը։
Յուրաքանչյուր ներմուծվող ապրանք և ապրանքախումբ ունի իր ԱՏԳ ԱԱ ծածկագիրը,որոնք մաքսային գործընթացներում ներգրավվածներին առավել հայտի են մաքսային կոդեր անվամբ։ Հենց այս կոդերը կամ ծածկագրերն են հետագայում հիմք հանդիսանում մաքսային դրույքաչափերը որոշելիս։
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկն է։ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը որոշվում են ապրանքի ճշգրիտ և մանրամասն նկարագրությամբ։ Եթե ներմուծողը՝ հայտարարատուն որոշակի սխալներով է ներկայացնում և նկարագրում իր կողմից ներմուծվող ապրանքը, ապա շատ հավանական է, որ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը սխալ լինի , ինչն էլ հետագայում կհանգեցնի խնդիրների մաքսային մարմիններում։ Այստեղ խոսքը միայն մաքսային դրույքաչափեր որոշելիս սխալվելու մասին չէ, այլ մաքսային մարմինների կողմից որոշակի պատիժների կիրառման, անգամ որոշ դեպքերում ապրանքի բռանգրավման։
Այսպիսով՝ մաքսային դրույքաչափը այն մաքսատուրքերն են, որը ներմուծողը պարտավոր է վճարել պետությանը ապրանքներ ներմուծելիս։ Ընդ որում, մաքսատուրքերը լինում են կամ ըստ տոկոսների, կամ սահմանվում է ինչ-որ ֆիքսված արժեք։ Թե սրանցից, որը կկիրառվի կախված է ապրանքից, դրա տեսակից, առանձնահատկություններից և մաքսային կոդերից։
Ներմուծվող ապրանքի մաքսային դրույքաչափը որոշելու համար մաքսային մարմիններին ներկայացվող ԱՏԳ ԱԱ ծածկագրի ճշգրտությունն արդեն հասկացանք, որ էական նշանակություն ունի։ Սակայն միշտ չէ, որ ներմուծողը կարող է անսխալ հասկանալ ապրանքի ծածկագիրը և այդ ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ մաքսային դրույքաչափերը հաշվարկելիս։
Հնարավոր է այդ դեպքում ներմուծողը անգամ ֆինանսապես տուժի՝ առավել մեծ դրույքաչափ վճարելով։ Նման դեպքերից խուսափելու և մաքսային դրույքաչափերը ճշգրտորեն հասկանալու համար կարող եք դիմել մաքսային բրոքերի։ Մաքսային բրոքերը կորոշի ոչ միայն ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը , այլ նաև դրան համապատասխան մաքսային դրույքաչափերը։
Ցանկանում եք դիմել մաքսային բրոքերի, հեշտությամբ և անսխալ պարզել ձեր կողմից ներմուծվող ապրանքի մաքսային դրույքաչափերը։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։
Դարձեր ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։