Ծովային բեռնափոխադրումը ամբողջ աշխարհում ապրանքների տեղափոխման ամենահին և շահավետ տարբերակներից է: Միջազգային բեռներ ուղարկողները լավ գիտեն, որ ծովային բեռնափոխադրումները տնտեսական առումով առավել նախընտրելի են։ Պարզվում է՝ աշխարհում փոխադրվող ապրանքների ավելի քան 90%-ը տեղափոխվում են ծովային բեռնափոխադրման միջոցով։
Ինչո՞վ է տարբերվում ծովային բեռնափոխադրումը բեռնափոխադրման մյուս տեսակներից, որո՞նք են հիմնական առավելությունները։ Ահա դրանցից մի քանիսը․
· Խնայում ենք գումար- Ծովային բեռնափոխադրումը առաջարկում է բեռնափոխադրման ամենամրցակցային գները, հատկապես՝ մեծ հեռավորությունների դեպքում։ Համեմատության համար ասենք, որ ծովային բեռնափոխադրման ծախսերը 4-6 անգամ քիչ են, քան օդային բեռնափոխադրմանը։
Արդյունավետ փոխադրում- Անկախ բեռի չափից, ծովային բեռնափոխադրող ընկերությունները կարող են բավարարել ձեր կարիքները: Ավելի փոքր բեռները կարող են խմբավորվել այլ բեռների հետ միասին ՝ բեռնարկղը լցնելու համար, ինչն էլ հնարավորության կտա բաշխել տրանսպորտային ծառայությունների ծախսերը: Ծովային բեռնափոխադրման հիմնական առավելությունն այն է, որ փոխադրող ընկերությունները կարող են փոխադրել չափազանց մեծ կամ ծանր բեռներ՝ տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, շինանյութեր։
· Անվտանգության ապահովում- Ծովային բեռնափոխադրում իրականացնող նավերը նախատեսված են վտանգավոր նյութեր և վտանգավոր բեռներ անվտանգ տեղափոխելու համար: Ծովային բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները հետևում են անվտանգության կանոններին, բեռնարկղերը նաև կնքում և կողպում են` լրացուցիչ անվտանգության համար:
Ծովային բեռնափոխադրում իրականացնող նավերը ունեն մի քանի տեսակներ։ Օրինակ կան նավեր, որոնք նախատեսված են մեծ քանակով չփաթեթավորած <<չոր>> բեռներ տեղափոխելու համար՝ հանքաքար, հացահատիկ, հանքանյութեր և այլն։
Կան ընդհանուր բեռնատար նավեր, որոնք սկսվել են մասսայականորեն արտադրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այս բազմաֆունցիոնալ նավերը նախատեսված են տարբեր բեռներ տեղափոխելու համար։
Ծովային բեռնափոխադրումներ են իրականացնում նաև բեռնարկղային նավերը։ Այս նավը կարող է տեղավորել որոշակի թվով բեռնարկղեր(կոնտեյներ)։
Կան նավեր, որոնք նավթ, քիմիական նյութեր տեղափոխելու համար են նախատեսված։ Նման նավերում պահանջվում է բարձր մակարդակի անվտանգության ապահովում, քանի որ փոխադրվող նյութը վտանգավոր է։
Ի դեպ, ծովային բեռնափոխադրում իրականացնող ամենամեծ նավը կարող է տեղափոխել մինչև 18․000 բեռնարկղ կամ որ նույնն է 745 միլիոն հատ բանան: Այդ նավից յուրաքանչյուր եվրոպացի կարող է վերցնել մեկ բանան, բայց դրանք միևնույն է չեն վերջանա։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել միջազգային բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն ծովային բեռնափոխադրումները շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք ծովային բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։