Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ովքեր են համարվում ՀՀ ռեզիդենտ

ՀՀ ռեզիդենտ

Ովքեր են համարվում ՀՀ ռեզիդենտ

Ովքեր են համարվում ՀՀ ռեզիդենտ հարցին օրենքը հստակ պատասխան է տալիս։ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում։


Իսկ ի՞նչ ենք հասկանում կենսական շահերի կենտրոն ասելով։ Այս դեպքում ռեզիդենտի տունը կամ բնակարանը, ընտանիքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև ՀՀ-ում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:


Ռեզիդենտ անձանց հետ պետության հարաբերությունները հատկապես կարևոր են այս անձանց կողմից պետությանը վճարվելիք հարկերի և դրանց հաշվարկման մասով։ ՀՀ հարկային օրենսգիրքը սահմանում է, որ ռեզիդենտները մեր երկրում պետք է նաև հարկեր վճարեն։ Հարկման նպատակներով ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է ՀՀ-ում։


Ռեզիդենտներ են համարվում ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև իրավաբանական անձինք կամ կազմակերպությունները։ Ռեզիդենտ իրավաբանական անձինք են համարվում ՀՀ-ում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված, կանոնները գրանցած) կազմակերպությունները և պայմանագրային ներդրումային ֆոնդերը։


Ռեզիդենտ իրավաբանական անձանց շահույթից պետությունը հարկում է ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող շահույթը:


Նշենք նաև որ կան ոչ ռեզիդենտ կազմակերպություններ։ Ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները:


Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման մեթոդները ռեզիդենտ կազմակերպություններից ևս տարբերվում են։Ոչ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացվող հարկվող շահույթը:


Ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ եք, ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում կամ օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից։ Brokers հարթակում կգտնեք երկուսն էլ։


Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Ինչպես նաև գրանցվեք Brokers-ում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։ Դարձրեք մաքսազերծումը և բեռնափոխադրումը խելացի ու արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում