Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Մաքսային բրոքերի ծառայություններ

Մաքսային բրոքերի ծառայություններ

Մաքսային բրոքերի ծառայություններ

Մաքսային բրոքերի ծառայությունների կարիք ունեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բեռների ներմուծման և արտահանման գործընթացը դարձնել ավելի արագ և հեշտ։
Մաքսային բրոքերի ծառայություններ կարող են պատվիրել բեռնափոխադրման բոլոր տեսակների դեպքում։ Ծովային, օդային թե ցամաքային, բոլոր դեպքերում էլ պատվիրատուները ցանկանում են մաքսազերծումը հնարավորինս պարզ և քիչ սթրեսային իրականացնել, նաև խնայել գումար։
Անկախ այն հանգամանքից պատվիրատուն կազմակերպություն է, թե անհատ, յուրաքանչյուրը կարող է ստանալ մաքսային բրոքերի ծառայություններ։
Մաքսային բրոքերի ծառայություններ պատվիրելիս անհրաժեշտ է վստահ լինել, որ ընտրել եք լիցենզավորված մաքսային բրոքերի։ Նախընտրելով լիցենզավորված մաքսային բրոքերի ծառայություններ՝ պատվիրատուն նախ համոզված է, որ աշխատում է պրոֆեսիոնալ մասնագետների հետ։


Մեկ այլ կարևոր պատճառ է այն, որ յուրաքանչյուր երկիր ունի մաքսազերծման սեփական կանոնները և օրենքները։ Մաքսային բրոքերի համար այս կանոնների իմացությունը պարտադիր է։ Հակառակ դեպքում պատվիրատուն մաքսազերծման ընթացքում կարող է խնդիրներ ունենալ։
Մաքսային բրոքերի ծառայություններ պատվիրելիս կարևոր է, որ մաքսային բրոքերը տեղյակ լինի բեռի մաքսազերծման վերաբերյալ բոլոր կարևոր կանոնների, առանձնահատկությունների վերաբերյալ։ Օրինակ՝ սակագներ, հարկատեսակներ, մաքսային կոդեր։


Ահա մաքսային բրոքերի ծառայություններ պատվիրելու 2 առավելություններ։

Մաքսային բրոքերը տրամադրում է խորհրդատվություն մաքսազերծման ընթացակարգերի վերաբերյալ։ Մաքսային բրոքերի ծառայություններ պատվիրելիս հաճախորդը կարող է ստանալ տեղեկատվություն իր բեռի մաքսազերծման ընթացքի, հարկատեսակների, մաքսազերծման համար պահանջվող ժամանակի վերաբերյալ և այլն։

Մաքսային բրոքերի ծառայություններ պատվիրելիս մաքսային բրոքերը կօգնի ամբողջացնել մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը։ Օրինակ՝ հաշիվ ապրանքագրերը, բեռի մաքսային կոդերը, բեռին առնչվող այլ կարևոր փաստաթղթերը, մասնագիտացված փաստաթղթերը։ Հատուկ և վտանգավոր բեռները պահանջում են մաքսազերծման հավելյալ փաստաթղթեր։ Պատվիրատուն միշտ չէ, որ գիտի այս մանրամասները։ Մաքսային բրոքերը ուղղորդում է նաև այս փաստաթղթերը համակարգելու հարցում։

Մաքսային բրոքերի ծառայություններ պատվիրելիս մաքսային բրոքերը սահմանում է ծառայության վճարներ մի քանի տարբերակներով։ Նախ մաքսային բրոքերը կարող է վճարվել ըստ մաքսազերծվող բեռի և դրա մաքսազերծման բարդության։ Ինչպես նաև կարող է պահանջել ծառայությունների ֆիքսված վճար։
Փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում