Միրգ և բանջարեղեն արտահանելու արկղեր ընտրելը ապահով բեռնափոխադրման կարևոր գործոն է։ Ուշադիր եղեք արտահանման արկղերի ընտրության հարցում, եթե ցանկանում եք, որ արտահանվող միրգն ու բանջարեղենը հասնի նպատակակետ թարմ և ապրանքային տեսքը պահպանած վիճակում։
Միրգ և բանջարեղեն արտահանելու արկղեր պատվիրելիս հիշեք, որ դրանք ոչ միայն միրգն ու բանջարեղենը դասավորելու համար են, այլ նաև փոխադրվող միրգն ու բանջարեղենը արտաքին գործոններից պաշտպանելու։
Ըստ բեռնափոխադրման ոլորտի հետազոտությունների, ամբողջ աշխարհում կան մրգեր և բանջարեղեն արտահանելու համար նախատեսված ավելի քան 1500 տարբեր փաթեթավորումներ։
Ինչպես գիտենք, փաթեթավորումը ևս ծախսեր է պահանջում։ Հետևաբար պետք է ընտրել միրգ և բանջարեղեն փոխադրելու այնպիսի արկղեր, որ Ձեր ծախսերը արդարացված լինեն։ Իսկ փոխադրվող միրգն ու բանջարեղենը անվտանգ։
Առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, թե միրգ և բանջարեղեն արտահանելու արկղեր ընտրելիս ինչը կարևորել։
1․ Պաշտպանություն
Միրգ և բանջարեղեն արտահանելու արկղեր ընտրելիս կարևորեք, որ դրանք պաշտպանեն փոխադրվող ապրանքը վնասումներից։ Հետևաբար, դրանք պետք է լինեն ամուր հումքից պատրաստված, որպեսզի անգամ տեղաշարժերի ժամանակ ապրանքի տեսքը չտուժի։ Ամրությունը կարևոր է նաև փոխադրվող ապրանքի քաշին դիմակայելու համար։ Եթե արկղը չունի բավարար ամրություն, ապա բեռնաբարձելիս և բեռնաթափելիս այն հնարավոր է՝ չդիմանա տեղաշարժերին։
2․ Արկղը պետք է դիմանա և՛ ցրտին, և՛ շոգին
Միրգ և բանջարեղեն արտահանելու արկղեր ընտրելիս հաջորդ կարևոր չափանիշը դրանց եղանակային տարբեր պայմանների դիմակայելու հնարավորությունն է։ Հնարավոր է, որ լինի շատ բարձր ջերմաստիճան, կամ ընդհակառակը՝ շատ ցածր։ Երկու դեպքում էլ արկղերը պետք է լինեն այնպիսին, որ ներսում գտնվող ապրանքը եղանակային պայմաններից չտուժի և չկորցնի որակն ու թարմությունը։
3․ Համապատասխանի որոշակի պահանջների
Կան մրգեր և բանջարեղենի տեսակներ, որոնք պահանջում են հատուկ փաթեթավորում։ Դրանք առավել զգայուն են ջերմաստիճանի փոփոխություններին։ Այս ամենը հաշվի առնելով կախված փոխադրվող ապրանքի տեսակից, պետք է ընտրել արկղեր, որոնք ունեն օդափոխության և խոնավությունը պահպանելու հնարավորություն։
Ցանկանում եք պատվիրել մրգի և բանջարեղենի բեռնափոխադրում։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։