Բեռնափոխադրումներ Եվրոպայից կատարվում են մեծ ինտենսիվությամբ։ Սա նախ այն պատճառով, որ Եվրոպական միությունը Հայաստանի հիմնական արտահանման և ներմուծման շուկաներից մեկն է։
Բեռնափոխադրումներ Եվրոպայից առավել մեծ ծավալներով սկսել են իրականացվել մոտ 10 տարի առաջ։ Ներմուծումների դինամիկան մշտապես պահպանվում է, եթե հաշվի չառնենք ճգնաժամային իրավիճակների ազդեցությունը։
Բեռնափոխադրումներ Եվրոպայից իրականացվում են բեռնափոխադրման բոլոր եղանակներով՝ ծովային, ցամաքային, օդային, նաև երկաթուղային։
Բեռնափոխադրումներ Եվրոպայից ծովային եղանակով իրականացվում է այն դեպքում, երբ եվրոպական երկիրն ունի ելք դեպի ծով և հետևաբար առևտրային նավահանգիստներ։ Բեռները նախ գալիս են հարևան Վրաստան՝ Փոթի նավահանգիստ, ապա բեռնատարներով ուղևորվում Հայաստան։
Օդային եղանակով բեռնափոխադրումներ Եվրոպայից իրականացնելը թեև ավելի արագ է, բայց համեմատաբար թանկ է։
Ցամաքային բեռնափոխադրման դեպքում եվրոպական երկրներից Հայաստան ուղևորվող բեռնատար մեքենաները նախ հատում են հարևան Վրաստանի, երբեմն Թուրքայի հետ սահմանը, ապա գալիս Հայաստան։
Նախորդ տարվա՝ 2020 թվ-ի ընթացքում, բեռնափոխադրումներ Եվրոպայից ամենամեծ ծավալով իրականացվել են Գերմանիայից և Իտալիայից։ Այս երկու երկրները Հայաստանի թոփ 5 առևտրային գործընկերներից են ներմուծման ոլորտում։ Ներմուծման ծավալներով այս երկու երկրների ցուցանիշները զիջում են միայն Ռուսաստանին՝ Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերոջը, Չինաստանին և հարևան Իրանին։
Եվրոպական երկրներից ներմուծումները չեն սահմանափակվում միայն այս երկու երկրներով։ Բեռնափոխադրումներ Եվրոպայից իրականցվում են նաև Լեհաստանից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Չեխիայից, Իսպանիայից, Հունաստանից։
Եվրոպական 25 երկրներից Հայաստանը առավելապես ներմուծումներ է կատարում հենց այս երկրներից։
Բեռնափոխադրումներ Եվրոպայից իրականացնելիս Հայաստան է հասնում գրեթե ամեն ինչ։ Մասնավորապես՝ սև մետաղներ, պղինձ, կենցաղային տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, կահույք, հագուստ, ծխախոտ, ապակե իրեր, դեղորայք, ալկոհոլային խմիչք, կոսմետիկա և այլն։
Հայաստան ներմուծվող թոփ 3 ապրանքները ներմուծվում են նաև Եվրոպական երկրներից։ Այդ ապրանքներն են՝ սարքավորումները, հանքահումքը, քիմիական նյութերը։
Կորոնավիրուսային վարակի պատճառով բեռնափոխադրումները Եվրոպայից համեմատաբար նվազել են։ Ըստ վիճակագրության, 2020 թվ-ին կազմել է ավելի քան 800 մլն դոլար, մինչդեռ 2019-ին եվրոպական երկրներից դեպի Հայաստան ներմուծումները կազմում էին ավելի քան 1 միլիարդ դոլար։
Ունեք բեռ, որը պետք է փոխադրվի Եվրոպայից։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։
Բեռնափոխադրումներ Եվրոպայից
