Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Մաքսային կոդեր

Մաքսային կոդեր

Մաքսային կոդեր

Մաքսային կոդեր արտահայտությունը լսել են բոլոր նրանք, ովքեր ապրանք են արտահանել, ներմուծել և գիտեն՝ ինչպես է ընթանում մաքսազերծման գործընթացը։
Մաքսային կոդեր ասելով նկատի ունենք ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ ԱՊՀ երկրների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանցանկը։
Ամբողջ աշխարհում ընդունված է ապրանքների ներմուծման և արտահանման մաքսային հայտարարագրերում մաքսային կոդեր նշելու կարևորությունը։ Հետևաբար, ապրանքների միջազգային փոխադրումներ առանց մաքսային կոդեր ներկայացնելու հնարավոր չէ։
Իսկ որն է մաքսային կոդեր օգտագործելու նշանակությունը։ Ամենակարևոր պատճառներից է այն, որ ներմուծման և արտահանման մաքսատուրքի դրույքաչափերը կախված են այն հանգամանքից, թե ինչ մաքսային կոդեր են օգտագործվում։ Մաքսային հայտարարագրերում մաքսային կոդերի ներառումը կապված է նաև ներմուծման և արտահանման արգելքների ու սահմանափակումների հստակեցման հետ։


Մաքսային կոդեր օգտագործելով հնարավոր է նույնականացնել ապրանքները, ստանալ ամբողջական տեղեկատվություն ապրանքի տեսակի, բաղադրությոն, փաթեթավորման եղանակի մասին։
Ապրանքների վերաբերյալ այս բոլոր չափանիշները մաքսային կոդերի օգտագործմամբ ներկայացնելու համար մաքսային կոդերը դասակարգվում են ըստ տարբեր չափանիշների։ Օրինակ՝ ըստ ապրանքների նպատակային նշանակության, ծագման, քիմիական բաղադրություն, ըստ նյութի մշակման աստիճանի և այլն։
ԱՊՀ երկրներում մաքսային կոդեր օգտագործվում են ծածկագրելու համար ապրանքերի 21 բաժիններ և 97 խմբեր։ Ապրանքների այս 21 բաժինները խմբավորված են ըստ ապրանքների արտադրման տնտեսական առանձին հատվածների։
ԱՊՀ երկրների դեպքում մաքսային կոդեր ասելով հասկանում ենք 10-անիշ կոդ, օրինակ՝ 8481807399 ։
Այս կոդերը ներկայացված են արաբական թվերի կանոնակարգված համակցությամբ, կիրառվում է ապրանքների դասակարգային խմբավորման նշանակության համար։
Ի տարբերություն ԱՊՀ երկրների, Եվրոպական երկրներում կիրառվում է մաքսային կոդերի 6-անիշ տարբերակը։
Մաքսային կոդեր մաքսային հայտարարագրում նշում է հայտարարատուն, իսկ արդեն մաքսազերծման ընթացքում ստուգվում է դրանց համապատասխանությունը ապրանքներին։ Եթե մաքսային հայտարարագրում մաքսային կոդեր նշելիս եղել են սխալներ, ապա հայտարարտուի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Անգամ՝ ապրանքի բռնագրավում և տուգանք։
Մաքսազերծման գործընթացում ռիսկերից խուսափելու համար կարևոր է նշել համապատասխան մաքսային կոդեր։ Այս կարևոր գործընթացում սխալներ թույլ չտալու համար կարող եք օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից։
Ունեք բեռ, որը ցանկանում եք մաքսազերծել կամ իմանալ դրա մաքսային կոդը։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։

Ստեղծել հարցում