Բեռնափոխադրումներ Գերմանիայից իրականացվում են դեպի աշխարհի բազմաթիվ երկրներ։ Իսկ սրա պատճառն այն է, որ Գերմանիան ունի ամենազարգացած տնտեսական համակարգը։
Գերմանիան տնտեսական զարգացմամբ Եվրոպայում մրցակիցներ չունի։ Աշխարհում տնտեսական ցուցանիշներով չորրորդն է։ Իսկ արտահանման ծավալներով զիջում է միայն ԱՄՆ-ին և Չինաստանին։ Ի դեպ, այս երկրները Գերմանիայի տնտեսական գլխավոր գործընկերներն են։
Կան ոլորտներ, որտեղ գերմանական տնտեսությունը անմրցելի է, օրինակ մեքենաշինությունը, բժշկական սարքավորումների արտադրման ոլորտը և առհասարակ տեխնոլոգիական ոլորտը։ Իսկ ամբողջ աշխարհը այս արտադրանքի կարիքն ունի և ակտիվորեն սպառում է։
Աշխարհի տասնյակ երկրների հետ տնտեսական հարաբերությունները դարձրել են Գերմանիան 3-րդ խոշորագույն արտահանողը։ Այստեղ Գերմանիան կրկին զիջում է միայն ԱՄՆ-ին և Չինաստանին։
Ըստ վիճակագրության, միայն 2021 թվականի ընթացքում Գերմանիայից արտահանումները կազմել են ավելի քան 121 միլիարդ դոլար։ Գերմանական ապրանքաների պահանջը ինտենսիվորեն մեծանում է, իսկ այս տարի աճել է ավելի քան 8%-ով։
Իսկ ի՞նչ է արտահանում Գերմանիան և որո՞նք են ամենապահանջված ապրանքները։ Բեռնափոխադրումներ Գերմանիայից իրականացվում են աշխարհին հասցնելու համար տարատեսակ ապրանքներ, տեխնիկայից մինչև սնունդ և հագուստ։
Իսկ արտահանվող գլխավոր ապրանքներն են ավտոմեքենաները, տրանսպորտային միջոցները, քիմիական նյութերը, էլեկտրոնիկան, դեղագործական արտադրանքը և սարքավորումները, մետաղները և այլն։
Գերմանիան ունի առևտրային գործընկերների հսկայական ցանկ։ Գերմանիայի գլխավոր առևտրային գործընկերը ԱՄՆ-ն ։ Թոփ 10 գործընկերների գլխավոր տեղերն են զբաղեցնում Չինաստանը, Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը, Իտալիան։ Գլխավոր գործընկերների ցանկը եզրափակում է Բելգիան։
Բեռնափոխադրումներ Գերմանիայից կատարվում են նաև դեպի Հայաստան։Ինչպես օդային, այնպես էլ ծովային և ցամաքային ուղիներով։
Գերմանիայից դեպի Հայաստան ներուծումների ծավալները զգալիորեն նվազել են։ Ըստ վիճակագրության, եթե օրինակ 2010 թվ-ի ներմուծումների ծավալը կազմել է շուրջ 160 միլիոն դոլար, ապա անցած տարի՝ 2020-ին շուրջ 60 միլիոն դոլար։ Ներմուծումների տեմպի վրա, իհարկե, ազդել է կորոնավիրուսային համավարակը։
Բեռնափոխադրումներ Գերմանիայից կատարվում են Հայաստան հասցնելու համար մի շարք ապրանքներ։ Մասնավորապես՝ էլեկտրոնային սարքավորումներ, հագուստ, թանկարժեք քարեր, մեքենաներ, քիմիական արտադրանք, բժշկական սարքավորումներ և այլն։
Ցանկանում եք պատվիրել բեռնափոխադրումներ Գերմանիայից։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։