Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Լարսի անցակետ

Լարսի անցակետ

Լարսի անցակետ

Լարսի անցակետ կամ Վերին Լարսի անցակետը գտնվում է Ռուսաստանի և Վրաստանի սահմանին։
Լարսի անցակետ ասելով հասկանում ենք ցամաքային միակ ճանապարհը, որով հնարավոր է օրինական եղանակով հատել ռուս-վրացական սահմանը։
Լարսի անցակետ ասելով նկատի ունենք նաև Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին։ Լարսի անցակետով Հայաստանը միավորվում է նաև ԵԱՏՄ երկրների հետ։
Հայաստանի համար Լարսի անցակետը ոչ միայն աշխարհին կապող միջոց է, այլև տնտեսական հարաբերությունների կարևոր կամուրջ։ Այսպես Հայաստանից Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ են ուղևորվում ոչ միայն թեթև մարդատար մեքենաներ, այլ նաև բեռնատարներ։
Լարսի անցակետը գտնվում է լեռնային հատվածում։ Ծովի մակարդակից բարձր է 1127 մետր։ Եղանակը անկանխատեսելի է, իսկ կլիման չափավոր խոնավ է։ Եղանակի պայմաններն, իհարկե, ունենում են իրենց ազդեցությունը Լարսի անցակետի աշխատանքի վրա։


Նախ ամռանը Լարսի անցակետ եկող մեքենաների թիվը կրկնապատկվում է։ Բայց Լարսի անցակետ հասնելով հավանական է, որ մեքենաները կուտակվեն և հերթեր գոյանան։ Պատճառը ցեխը և սելավ են։ Իսկ այս իրավիճակը առաջանում է տեղումների մեծ քանակի հետևանքով։
Եղանակային անակնկալներ լինում են նաև ձմռանը։ Հավանաբար լսել եք՝ Լարսի անցակետը փակ է կամ Լարսի անցակետը փակ է բեռնափոխադրող մեքենաների համար արտահայտությունը։ Իսկ սրա պատճառը ձնաբքերն են և ձնահյուսերը։
Լարսի անցակետը փակվում է ինչպես օբյեկտիվ պատճառներով, այնպես էլ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ պատճառներ ասելով նկատի ունենք եղանակային պայմանները։ Իսկ սուբյեկտիվ պատճառներ են մեքենաների մեծ հոսքը, հերթերը, տարատեսակ տեխնիկական խնդիրնեը։ Վրացական իշխանությունները սովորաբար փորձում են հնարավորինս արագ լուծել այս խնդիրները։ Հայաստանը ուղարկել է կցորդ Լարսի անցակետ։ Կցորդի նշանակմամբ հնարավոր է առավել արագ լուծումներ տալ հայկական բեռնափոխադրողների հետ կապված խնդիրներին։
Արդեն 2022 թվականին Վերին Լարսի անցակետի թողունակությունը կավելանա 6,5 անգամ։ Հասնելով Լարսի անցակետ՝ օրական 2650-ից 3000 մեքենա հնարավորություն կունենա հատել սահմանը։
Ի դեպ վարորդների հարմարավետության համար Լարսի սահմանային անցակետում տեղադրվել են վեբ-տեսախցիկներ։ Սրանց միջոցով վարորդները տեղեկանում են ինչպես եղանակային պայմանների, այնպես էլ անցակետում հերթերի մասին։
Ցանկանում եք պատվիրել բեռնափոխադրումներ Լարսի անցակետով։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում