ԱԱՀ-ի վերադարձ կամ փոխհատուցում կատարելու գործընթացը ներկայացնելուց առաջ նախ հասկանաք՝ ինչ է ԱԱՀ-ն։
Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն) պետական բյուջե վճարվող պետական հարկ է։
Երբ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումար, սովորաբար այդ գումարը փոխանցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջան։ Այն ներառվում է ընդհանուր ձեռքբերումների ԱԱՀ-ի գումարների մեջ:
Իսկ ինչ պետք է անի տնտեսվարողը, եթե ունի ԱԱՀ-ի վերադարձվող գումար։ Այս դեպքում այդ գումարը գրավոր դիմումի հիման վրա ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով նախ հիմնավորվում է։ Ապա մուտքագրվում է միասնական հաշվին։
Հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրվող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ կան որոշակի չափանիշներ։ Վերադարձվում է գումարի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20%-ը։ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այդ չափը գերազանցող մասը շարունակվում է հաշվառվել որպես փոխհատուցվող գումար։ Հետագայում այն ուղղվում է ԱԱՀ-ի գումարի գծով հարկային պարտավորությունների մարմանը կամ մուտքագրվում է միասնական հաշվին։
Այժմ ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձվում են հարկ վճարողներին` անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:
ԱԱՀ-ի վերադարձ, ըստ մեր երկրի ներկայիս օրենքների կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով։
ԱԱՀ-ի վերադարձ իրականացնելու համակարգը 2018-ին գործում էր 6-ամսյա սկզբունքով։ Սրա իմաստն այն էր, որ երբ ընկերություններն արտահանում են արտադրանք, ԱԱՀ չափով գումարը վերադարձվում էր տնտեսվարողին։
Հետագայում ժամանակահատվածը կրճատվեց․ սահմանվեց եռամսյա ժամկետ։ Հետագայում հասնելով 1 ամսվա։
ԱԱՀ-ի վերադարձ կազմակերպելու կարճ ժամեկտները հատկապես կարևոր են արտահանողների համար։ Քանի որ լրացուցիչ դրամական միջոցների հետվերադարձը խթանում է արտահանման աճին:
ԱԱՀ-ի վերադարձ իրականացնելը նաև տնտեսվարողների համար աջակցության լրացուցիչ միջոց է։
Պետությունն էլ ԱԱՀ-ի վերադարձ իրականացնելով նպատակ ունի բարձրացնել տնտեսվարողների արտադրողականությանը։ ԱԱՀ-ի վերադարձը պետություն-տնտեսվարող համագործացության ձև է։ Երբ պետությունը խթանում է տնտեսվարողի արդյունավետ աշխատանքը՝ զարգացնելով տնտեսությունը։
Ցանկանում եք ավելին իմանալ վճարվող հարկատեսկաների մասին և փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: