Մաքսային բրոքեր ընտրելը մաքսային գործընթացները առավել արդյունավետ դարձնելու ամենախելամիտ տարբերակն է։ Մաքսային բրոքերը հանդես է գալիս որպես միջնորդ` պետական մարմինների և ներմուծողների ու արտահանողների միջև։
Ընտրելով մաքսային բրոքեր՝ դուք վստահում եք մի ծառայության, երբ գործում են ձեր անունից՝ մաքսային մի շարք գործընթացներ հեշտացնելով և պարզեցնելով։
Այսպիսով՝ ընտրելով մաքսային բրոքեր դուք ազատվում եք մաքսազերծման ընթացակարգերի հետ կապված մի շարք աշխատատար և ժամանակատար գործընթացներից։ Մաքսային բրոքերը ապահովում է բոլոր ապրանքների ճշգրիտ հայտարարագրումը, պատրաստում է համապատասխան փաստաթղթեր, բացահայտում ապրանքին համապատասխան սակագնային դասակարգումները։
Փոփոխվող մաքսային օրենքների և կանոնների պայմաններում ձեզ հաստատ անհրաժեշտ է այնպիսի մեկը, որ լավ գիտի մաքսային օրենսդրությունը և մշտապես տեղյակ է դրա փոփոխություններից։ Ապրանք ներմուծելիս կամ արտահանելիս դուք գործ եք ունենում մաքսային վճարների, փաստաթղթերի, մի շարք պարտադիր ընթացակարգերի հետ։ Շատ հավանական է, որ շատերի պես դուք էլ ինքնուրույն չկարողանաք գլուխ հանել այս բարդ գործընթացներից։ Մաքսային բրոքերը կօգնի մաքսային գործընթացներում չշփոթվել և անխոչընդոտ անցնել բոլոր փուլերով։
Մաքսազերծման գործընթացը կարող է նաև որոշ ժամանակ պահանջել։ Կանոնակարգերը, հավելյալ առաջացող խնդիրները, հերթերը կարող են ժամանակ խլել։ Մաքսային բրոքերը կարող է նաև օգնել՝ օգտագործելով ունեցած հնարավորությունները՝ խնայելու ձեր ժամանակը։ Բրոքերը կարող է բացահայտել պոտենցիալ խնդիրները, նախքան դրանք ի հայտ կգան, առաջարկել համապատասխան լուծումներ և օգնել, որ մաքսային գործընթացները արդյունավետ ավարտվեն ամենակարճ ժամանակում։Այսպիսով, նվազում է նաև նյարդայնացնող հետաձգումների ռիսկը։
Մաքսային բրոքերը կարևոր դեր ունի ներմուծվող/արտահանվող ապրանքների ճիշտ դասակարգման գործում։ Սա շատ կարևոր է, որպեսզի դրանք համապատասխանեցվեն հարկերի և տուրքերի հաշվարկման համապատասխան սակագնային կոդերին: Սխալ ծածկագրի օգտագործումը կարող է հանգեցնել ավելի շատ վճարների և տուրքերի։
Արտահանողներն ու ներմուծողները իրավական պարտավորություն ունեն ներկայացնելու ճշգրիտ հայտարարագրեր։ Առհասարակ, ճշգրիտ փաստաթղթերը մաքսային գործընթացներում կենսակաան նշանակություն ունեն։ Կան խիստ տուգանքներ, երբ փաստաթղթերը չեն ներկայացվում պատշաճ ձևով։ Այդ իսկ պատճառով մաքսային բրոքեր ներգրավելը նաև կարևոր նշանակություն ունի փաստաթղթերի հավաքագրման գործընթացում:
Փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։ Դարձրեք մաքսային ընթացակարգերը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: