Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրում Թուրքիայից

Բեռնափոխադրում Թուրքիայից

Բեռնափոխադրում Թուրքիայից

Բեռնափոխադրում Թուրքիայից իրականացնում են աշխարհի հարյուրից ավելի երկրներ։Այդ երկրների ցանկում կան այնպիսիք, որոնք Թուրքիայի հիմնական առևտրային գործընկերներն են։

Օրինակ՝ Գերմանիան 2021 թ-ի ընթացքում այդ երկրից իրականացրել է ավելի քան 19 միլիարդ դոլարի ներմուծում, ԱՄՆ-ն՝ շուրջ 15 միլիարդի,Միացյալ Թագավորությունը՝ 13 միլիարդի, Իտալիան և Իրաքը ՝ 11 միլիարդի։


Բեռնափոխադրում Թուրքիայից իրականացվելիս ամենամեծ ծավալներով արտահանվում են ակնեղեն, թանկարժեք մետաղներ, տրիկոտաժե հագուստ, հանքային վառելանյութեր, երկաթից կամ պողպատից իրեր, պլաստիկ իրեր, սարքավորումներ և այլն։


Հայ-թուրքական առջևտրաշրջանառությունը բավականին հետաքրքիր պատկեր ունի։ ՀՀ-ն հանդես է գալիս հիմնականում ներկրողի դերում։ Փոխարենը Թուրքիայում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկ չկա: Ի դեպ, Հայաստանը Թուրքիայից ներմուծումներ իրականացնող երկրների առաջին 50-ի մեջ էլ դիրքավորված չէ։


Մինչև 2020 թ-ի Թուրքիայից որոշ ապրանքների մասով ներմուծումների արգելքը, երբ մոտ 700 անուն ապրանքի մուտքը ՀՀ ժամանակավորապես արգելվեց, կար ներմուծումների թվային հստակ պատկեր։


Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2010-2020 թվականներին Հայաստանը տարեկան կտրվածքով 137-270 մլն դոլարի ապրանք է ներմուծել Թուրքիայից:


Չնայած, որ Հայաստան ներմուծման կազմում Թուրքիան զբաղեցրել է մոտ 5%, սակայն կան որոշակի ներմուծվող ապրանքներ, որոնց դեպքում Թուրքիայից ներմուծումների կշիռը մինչև 90%-ի է հասնում: Օրինակ՝ տրիկոտաժե պաստառները, բամբակե գործվածքները, ցիտրուսային պտուղները, ալյումինե ձողերը և այլն:


Հայաստան է ներմուծվել հիմնականում վերջնական սպառման՝ պատրաստի ապրանքներ, որոնք կազմել են ներմուծման մոտ 80%-ը։ Մնացած 20%-ը միջանկյալ սպառման ապրանքներն են՝ հումքը։


Հայաստանը նաև մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն է ներմուծել Թուրքիայից։ Օրինակ՝ ցիտրուսային մրգեր, լոլիկ, վարունգ, կարտոֆիլ և այլն։


2021թ-ի ընթացքում բեռնափոխադրումներ Թուրքիայից իրականացվել են Հայաստան հասցնելու համար առավելապես մի քանի անուն ապրանքներ։ Դրանք են՝
· Սարքավորումներ , միջուկային ռեակտորներ, կաթսաներ՝ 11,32 մլն դոլարի
· Տրիկոտաժե կամ հյուսված գործվածք 8,86 մլն դոլարի
· Փայտ և փայտից, փայտածուխից իրեր 8,62 մլն դոլարի
· Ալյումին 8,13 մլն դոլարի
· Պլաստիկ 5,83 մլն դոլարի
· Բամբակ 3,58 մլն դոլարի
· Տարբեր արտադրատեսակներ բազային մետաղից $2,83 մլն դոլարի

Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրումևև Թուրքիայից։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում