Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրում Մոսկվա

Բեռնափոխադրում Մոսկվա

Բեռնափոխադրում Մոսկվա

Բեռնափոխադրում Մոսկվա Հայաստանից իրականացվում է մեծ ծավալներով և ինտեսնիվությամբ։


Այս մեգապոլիսը մեր երկրի գլխավոր առևտրային գործընկեր երկրի այն թոփ քաղաքներից է, որտեղ հայկական ապրանքների մեծ պահանջարկ կա։Մոսկվան ռուսաստանյան այն քաղաքներից է, որտեղ ամենաշատն են ուղևորվում հայկական բեռնատարները։ Այդ քաղաքների շարքում են նաև Սանկտ Պետերբուրգը, Ռոստովը, Կրասնոդարը, Սամարան, Եկատերինբուրգը, Նովոսիբիրսկը, Վորոնեժը, Նովգորոդը, Մին-Վոդին, Սոչին և այլն։


Հայկական բեռները Մոսկվա կարող են ուղևորվել ահա այս եղանակներով։ Նախ օդային ճանապարհով։ Սա, իհարկե, ամենարագ տարբերակն է, բայց նաև առավել ծախսատար է։ Հենց սա է պատճառը, որ հաճախ արտահանողները և բեռնափոխադրում իրականացնողները նախընտրում են ցամաքային ճանապարհը, որն անցնում է մեր հարևան Վրաստանով։


Բեռնափոխադրում Մոսկվա ապահովվում է նաև երկաթուղու միջոցով։ Բեռները Լոռու մարզի Ջիլիզա կայարանով հասնում են դեպի Վրաստան՝ Փոթի նավահանգիստ, և այնտեղից նավով դեպի Ռուսաստան։


Մոսկվա են հասնում հայաստանյան այն ապրանքները, որոնք, առհասարակ, պահանջված են ՌԴ ամբողջ տարածքում։ Դրանք են՝ տնտեսական ապրանքներից մինչև սնունդ, միրգ, բանջարեղեն, հագուստ, ոգելից խմիչք, հատկապես՝ կոնյակ։ Այս բոլորը տեղ են գտնում Մոսկվայի սուպերմարկետներում և հիպերմարկետներում։


Մինչև ձեր բեռները Մոսկվա հասցնող բեռնափոխադրող ընկերություն ընտրելը, առաջարկում ենք հիշել այս պայմանների մասին։ Բեռնափոխադողը ձեզ պետք է ներկայացնի բեռնափոխադրման վերջնաժամկետի վերաբերյալ հստակ տեղեկատվություն։ Իհարկե, կարող են լինել արտակարգ իրավիճակներ, բայց վստահելի գործընկերը ձեզ պիտի տրամադրի ժամանակային հստակ տեղեկատվություն։ Կարևոր տրամադրել երաշխիքներ, որ ստիպված չեք լինի բեռի տեղ հասնելուն պահանջվածից երկար սպասել։


Հասկացեք՝ արդյո՞ք բեռնափոխադրողն ունի սարքին, բարվոք վիճակում գտնվող բեռնատարներ։ Այս պայմանի ներքո կարևոր է նաև հաշվի առնել, արդյո՞ք բեռնափոխադրողն ունի ձեր բեռի կարիքներին համապատասխանեցված բեռնատարներ։ Հնարավոր է՝ դուք փոխադրում եք միրգ-բանջարեղեն, կենդանական, բուսական ծագման մթերք, որը պահանջում է փոխադրման սառնարանային պայմաններ և ջերմաստիճանային խիստ հսկողություն։ Դուք պետք է երաշխիքներ ունենաք, որ ձեր բեռը Մոսկվա կհասնի առանց վնասվելու, իր կարևոր հատկանիշները կորցնելու կամ փոխելու։


Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում Մոսկվա։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում և ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։ Brokers.am կայքի հետ Դուք կդարձնեք բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում