Ավտոպահեստամասերի մաքսազերծում իրականացվում է Հայաստան ներմուծվող ինչպես նոր, այնպես էլ օգտագործված պահեստամասերի համար։ Ավտոպահեստամասեր ՀՀ առավապես բերվում են Ռուսաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից , ԱՄՆ-ից, նաև Եվրոպական երկրներից։
Կախված ավտոմեքենայի մակնիշից, ՀՀ-ում կարող է առաջանալ որևէ պահեստամասի դեֆիցիտ։ Եվ հետևաբար դրանք հնարավոր է ձեռք բերել միայն նշված երկրներից պատվիրելով։
Ավտոպահեստամասերի մաքսազերծում իրականացնելիս հարկավոր է հաշվի առնել երկու հանգամանք։
Մաքսազերծման ընթացքում կարևոր է ավտոպահեստամասի նոր լինելու փաստը։ Եթե այն նոր է, այսինքն՝ գնված է տվյալ երկրում որևէ արտադրողից, ապա մաքսային մարմինները մաքսազերծում իրականացնելիս հիմք են ընդունում այն գինը, որով ներմուծողը գնել է տվյալ ավտոպահեստամասը։ Հետևաբար մաքսազերծումը կատարվում է հաշվի առնելով փաստաթղթերում ներկայացվող գները և դրան էլ համապատասխան որոշվում են վճարվող հարկերը։ Այլ կերպ ասած՝ ապրանքի գինը որոշվում է ելնելով գործարքի գնի մեթոդից։
Ավտոպահեստամասը արտադրողից գնելու դեպքում մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել տարբեր փաստաթղթեր։ Դրանցից առավել կարևորներն են հաշիվ ապրանքագիրը, արտադրողի հետ պայմանագիրը, արտադրողի կողմից ներկայացվող փաստաթղթերը։ Նաև թե ինչ արժեքով է վաճառել ապրանքը, անհրաժեշտության դեպքում նաև ապահովագրության համար վճարված գումարների հաշիվ ապրանքագրերը։
Բայց միշտ չէ, որ ներմուծված ապրանքը նոր է, հետևաբար հնարավոր է ներկայացնել արտադրողից ձեռք բերելու գինը։ Այսինքն՝ միշտ չէ, որ ապրանքի մաքսազերծման արժեքը հնարավոր է որոշել գործարքի գնի մեթոդով։ Այս դեպքում մաքսային մարմինները դիմում են համապատասխան մասնագետների՝ մաքսային փորձագետների, որոնք հաշվի առնելով տարբեր հանգամանքներ տալիս են տվյալ ավտոպահեստամասի համար շուկայական գին։ Շուկայական գինը պարզելուց հետո արդեն մաքսային մարմինները իրականացնում են համապատասխան գնով մաքսազերծում և հարկերն էլ որոշում են ըստ սահմանված շուկայական գնի։
Ավտոպահեստամասերի մաքսազերծման հարցում առավել մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու հարցում, ձեզ կօգնեն մաքսային բրոքերները։Մաքսային բրոքերը կօգնի հասկանալ, թե ինչպես են մաքսազերծվելու ձեր կողմից ներմուծվող ավտոպահեստամասերը և կօգնի հավաքագրել այն փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեք մաքսային մարմիններ։
Ցանկանում եք ներմուծել ավտոպահեստամասեր, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր ավտոպահեստամասերի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: