Մաքսազերծումը Հայաստանում կատարվում է մեր երկրում գործող համապատասխան մաքսային կետերում։
Կախված այն հանգամանքից, թե որ մաքսային կետով ձեր բեռները կհատեն Հայաստանի սահմանը, կորոշվի մաքսազերծման վայրը։
Մաքսազերծումը Հայաստանում կատարվում է հետևյալ մաքսային կետերում։
1․ Արարատյան մաքսատուն-վարչություն։ Գտնվում է Երևանում։
2․ Արևելյան մաքսատուն-վարչություն՝ գտնվում է Վանաձորում։ Մաքսատան ստորաբաժիններից է Այրում-Ջիլիզայի մաքսային կետ-բաժինը, Բագրատաշենի մաքսային կետ-բաժինը, Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժինը։
3․ Արևմտյան մաքսատուն-վարչություն, գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։
4․ Հարավային մաքսատուն-վարչություն։ Գտնվում է Սյունիքի մարզում։
5․ Հյուսիսային մաքսատուն-վարչություն։ Գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրիում։ Ստորաբաժիններից են Բավրայի մաքսային կետ-բաժինը, «Շիրակ» օդանավակայանի մաքսային կետ-բաժինը։ Մեքենաների մաքսազերծում հնարավոր է իրականացնել միայն այս մաքսատանը։ Հետևաբար անկախ այն հանգամանքից, թե որ մաքսային կետով Հայաստանի սահմանը կհատի ձեր տրանսպորտային միջոցը, մեքենայի մաքսազերծման համար ստիպված եք հասնել Գյումրի։
Մաքսազերծումը անհնար է իրականացնել առանց համապատասխան փաստաթղթերի ներկայացման։Պատճառն այն է, որ մաքսազերծման համար պետք է հստակ տեղեկատվություն Հայաստան բերված բեռի վերաբերյալ։ Կան մի քանի փաստաթղթեր, որոնք ներկայացնելը մաքսային մարմիններին պարտադիր է։ Օրինակ ՝ հաշիվ ապրանքագիրը։ Սա կարևոր է ոչ միայն մաքսազերծելիս, այլ նաև մաքսատուրքերը հաշվարկելիս։ Տրանսպորտային միջոցների համար պետք է ներկայացնել CMR ապրանքագիր։ Կարևոր փաստաթղթերից է տարբեր բեռների դեպքում ծագման հավաստագրի առկայությունը։ Որոշ ապրանքների համար հարկավոր է ներկայացնել վտանգավոր ապրանքների սերտիֆիկատ։
Ընդհանուր առմամբ, տարբեր թույլտվություններ և սերտիֆիկատներ կան, որոնց առկայությունը բեռները մաքսազերծելիս կարող է պարտադիր լինել։
Մաքսային մարմիններ այս փաստաթղթերը չներկայացնելիս դուք հնարավոր է բախվեք խնդիրների։ Եթե օրինակ մաքսազերծման ժամանակ սահմանված ժամկետում ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր կամ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվեն, կսահմանվի մաքսային տուգանք։
Որպեսզի դուք մաքսային մամիններում ներկայացնեք ձեր փաստաթղթերը պատշաճ վիճակում և պատրաստ լինեք բեռի մաքսազերծմանը, առաջարկում ենք օգտվել մաքսային բրոքերի ծառայություններից։ Այսպես կխուսափեք մաքսազերծմանը պատրաստվելիս որևէ կարևոր փաստաթուղթ կամ ընթացակարգ թերի իրականացնելուց։ Մաքսային բրոքերը կտա և խորհրդատվություն, և կօգնի ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։
Փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք ձեր բեռի մաքսազերծումը Հայաստանում խելացի և մատչելի Brokers հարթակի հետ։