Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Օգտագործված ապրանքների մաքսազերծում

Օգտագործված ապրանքների մաքսազերծում

Օգտագործված ապրանքների մաքսազերծում

Օգտագործված ապրանքների մաքսազերծում իրականացնելու ընթացակարգը տարբերվում է արտադրողից գնված նոր ապրանքներ մաքսազերծելու ընթացակարգից։


Հայաստան բացի նոր ապրանքներից, բնականաբար ներմուծվում են նաև օգտագործված ապրանքներ։ Դրանք կարող են լինել տարբեր սարքավորումներ, գյուղատնտեսական ապրանքներ, բժշկական սարքավորումներ։ Բազմաթիվ նման օգտագործված ապրանքներ կարող են հայտնվել մաքսային մարմիններում։


Հայաստանում օգտագործված ապրանքների ներմուծման դեպքում գործում են սահմանափակումներ։ Հայաստան, ըստ օրենքի, արգելված է ներմուծել թափոններ, այդ թվում վտանգավոր թափոններ, որ օրինակ կարող են վնասել մթնոլորտը։


Օգտագործված ապրանքները արդեն հասկացանք, որ հնարավոր չէ մաքսազերծել գործարքի գնի մեթոդով։


Հաճախ օգտագործված ապրանքները մաքսազերծելիս մաքսային մարմինները չեն կարող հասկանալ, թե տվյալ ապրանքը մաշվածության ինչ աստիճան ունի։ Մաշվածության աստիճանը հասկանալը էական դեր է խաղում մաքսային արժեքի որոշման և նվազեցման գործում։


Այս դեպքում մաքսային մարմինները դիմում են համապատասխան մարմինների՝ մաքսային փորձագետների։ Մաքսային փորձագետները որոշում են օգտագործված ապրանքի շուկայական գինը։ Այս դեպքում ապրանքը մաքսազերծելիս մաքսային մարմինները որոշում են մաքսազերծման արժեքը ըստ փորձագետների կողմից սահմանված շուկայական արժեքի։


Բայց լինում են դեպքեր, երբ շուկայական արժեքը որոշել հնարավոր չէ։ Այս դեպքում մաքսային փորձագետները հաշվարկում են, թե տվյալ օգտագործված ապրանքի՝ արտահանման երկրից Հայաստան հասնելու արժեքը որքան կկազմի։ Մաքսային փորձագետներն էլ որպես հիմք են ընդունում ներկայացվող արժեքը։


Օգտագործված իրերի մաքսազերծման դեպքում ներմուծողի համար գործում են առավելություններ։ Մաքսային մարմինները հաշվի առնելով ապրանքի մաշվածությունը կարող են որոշ դեպքերում ազատել համապատասխան հարկեր վճարելուց։ Պատճառն այն է, որ օրինակ օգտագործված անվադողը Հայաստանում մաքսազերծվելիս իր ապրանքային կոդով կարող է ներկայացվել ոչ թե որպես անվադող, այլ որպես ռետինե հումք։ Այսինքն հնարավոր է որոշ օգտագործված ապրանքներ ըստ մաշվածության և նշանակության ներկայացնել որպես երկրորդային հումք։


Օգտագործված ապրանքների մաքսազերծում իրականացնելիս առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու հարցով կարող եք դիմել մաքսային բրոքերների։ Մաքսային բրոքերը կօգնի իրականացնել ձեր կողմից ներմուծվող ապրանքի մաքսազերծումը։ Կտա նաև խորհրդատվություն՝ հավաքագրելու համար մաքսային մարմիններին ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը։
Ցանկանում եք ներմուծել օգտագործված ապրանքներ, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։


Դարձրեք օգտագործված ապրանքների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:


Ստեղծել հարցում