Բեռների մաքսազերծում Հայաստանում իրականացնում են մաքսային մարմինները՝որպես իրավապահ մարմիններ։ Հետևաբար՝ ապրանքներ ներմուծելիս այս մարմինների հետ աշխատանքն անխուսափելի է։
Բեռների մաքսազերծում իրականացնելիս մի քանի կարևոր կանոններ կան, որոնք պետք է միշտ հիշել։ Նախ փորձեք խստապահանջ լինել և ընտրել վստահելի բեռնափոխադրող ընկերություն, քանի որ պրոֆեսիոնալ բեռնափոխադրողը նաև լավատեղյակ է մաքսային ընթացակարգերին և սա ևս կարևոր քայլ կլինի մաքսային մարմիններում խնդիրներից խուսափելու համար։
Մաքսային մարմիններն առաջին հերթին ստուգում են ներմուծվող բեռին կցվող փաստաթղթերը։Եթե ներկայացված փաստաթղթերն անսխալ են, չկան խնդիրներ,մոլորեցնող կետեր, ապա սա արդեն կերաշխավորի մաքսազերծման արագ գործընթացը։ Համոզվեք, որ փաստաթղթերը ամբողջական են և 100% ճշգրիտ:
Անավարտ թղթաբանությունը՝ ամենաչնչին սխալներով, կարող է շատ թանկ նստել ձեզ վրա: Եթե փաստաթղթերում կան խնդիրներ, ապա ձեր ապրանքը չի մաքսազերծվի։
Այսօր աշխարհում շատերը նախընտրում են հեշտացնել մաքսային մարմինների հետ աշխատանքը և օգտվում են մաքսային բրոքերի ծառայություններից։ Մաքսային բրոքերը ձեզ կուղղորդի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մաքսային ընթացակարգերում, ինչ հատուկ փաստաթղթեր են պահանջվում՝ կախված ձեր կողմից ներմուծվող բեռի տեսակից։
Մի կարևոր փաստ ևս, մաքսային բրոքերը գիտի մաքսազերծման և մաքսային ընթացակարգերում առկա համապատասխան կանոններն ու օրենքները, իսկ ներմուծողը ստիպված է դրանք նախ ուսումնասիրել՝ սխալներ թույլ չտալու և երկրի մաքսային օրենքները չխախտելու համար։
Պակաս կարևոր փուլ չէ հարկերի և մաքսային տուրքերի հաշվարկման ընթացակարգը։ Բեռների մաքսազերծում իրականացնելիս շատ արտահանողներ և ներմուծողներ նախընտրում են դեռ ապրանքը սահմանին չհասած հասկանալ, թե ինչ մաքսային վճարների մասին է խոսքը։ Այս փուլում ևս կարող եք դիմել մաքսային բրոքերի, որ կօգնի հասկանալ,թե մաքսազերծման ընթացքում ինչ մաքսային վճարներ ստիպված կլինեք վճարել և նախապես կհաշվեք դրանք՝ ճիշտ բաշխելով նաև սեփական ֆինանսական ռեսուրսները։
Մաքսային բրոքերը ձեզ կուղղորդի նաև նախնական հաշվարկներ իրականացնելիս, քանի որ կարևոր են ներմուծվող բեռների տեսակը,հայտարարագրված արժեքը, փոխադրման եղանակը, բեռի առանձնահատկությունները։
Ցանկանում եք իրականացնել բեռների մաքսազերծում, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։
Դարձրեք բեռների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։