Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ինչպես ստանալ ֆիտո սերտիֆիկատ

Ինչպես ստանալ ֆիտո սերտիֆիկատ

Ինչպես ստանալ ֆիտո սերտիֆիկատ

Ինչպես ստանալ ֆիտո սերտիֆիկատ, եթե պատրաստվում եք արտահանել բույսեր, բուսական արտադրանք` այդ թվում միրգ-բանջարեղեն, ծաղիկներ։ Նախ պետք է իմանալ, որ ֆիտո սերտիֆիկատը համարվում է բեռը ուղեկցող փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը տրամադրվում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից, որը տրվում է ֆիտոսանիտարական բարձր վտանգ պարունակող արտադրանքի համար։ Եթե այս սերտիֆիկատը այն պահանջող բեռի հետ ներմուծող երկրի մաքսային մարմիններին չի ներկայացվում, ապա շատ հավանական է, որ բեռը կարող է չընդունվել։

Իսկ ինչպե՞ս ստանալ ֆիտո սերտիֆիկատ։ Նախ պետք է ներկայացնեք մի քանի փաստաթղթեր հետևյալ տեղեկատվությամբ՝

1) արտահանող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը

2) ներմուծող երկրի անվանումը

3) ստացող անձի անունը, ազգանունը և բնակության վայրը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը և գտնվելու վայրը

4) արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների անվանումները և քանակությունը

5) ստացման վայրը:

Սա միայն առաջին քայլն է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է արտահանման ներկայացվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննում և դրանց` ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է ֆիտո սերտիֆիկատ։

Այսպիսով՝ արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի ֆիտո սերտիֆիկատ տրամադրվում է միայն բուսասանիտարական զննումից հետո և անվճար: Ֆիտո սերտիֆիկատի տրամադրումը ենթադրում է նաև ապրանքի մակնշման պահպանում՝ արտադրողի անունով և ապրանքի վերաբերյալ որոշակի ցուցանիշների նշումով։ Կարևոր է նաև համապատասխան փաթեթավորումը, արկղերով փոխադրման դեպքում միանման արկղերի օգտագործումը։

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտո սերտիֆիկատ կարող եք ստանալ նաև արագացված կարգով՝ 20 րոպեում։ Եթե ֆիտո սերտիֆիկատ պահանջող ապրանքի խմբաքանակը ունի պատշաճ փաթեթավորում,մակնշման պահանջների ապահովում և իհարկե զերծ է վնասակար օրգանիզմներից։

ԵԱՏՄ երկրների արտահանելիս բույսերը, բուսական ապրանքները կարելի է առանց ֆիտո սերտիֆիկատի փոխադրել, եթե ապրանքն ուղարկվում է փոստով կամ գտնվում է ուղևորների ձեռքի ուղեբեռում:

Ցանկանում եք արտահանել բույսեր, բուսական արտադրանք, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։

Դարձրեք բեռնափոխադրումը խելացի և արդյունավետ Brokers․am հարթակի հետ:


Ստեղծել հարցում