Հակագնագցման տուրք (դեմպինգ) տուրքի տեսակ է, որը գանձվում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքից անկախ։
Ե՞րբ է կիրառվում այս տուրքը, այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքը վնաս է հասցնում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության որևէ ճյուղին։ Որպեսզի ապրանքը համարվի գնագցման տուրքի ենթակա, պետք է մի քանի գործոններ առկա լինեն։ Օրինակ, որ պետք է ապացույցներով հաստատված լինի ապրանքի ներմուծմամբ տնտեսության որևէ ճյուղի վատթարացումը։ Ապացույցները կարող են արտահայտվել նաև անդամ պետություններում նույնանման ապրանքի արտադրության ծավալի և անդամ պետությունների շուկայում դրա իրացման ծավալի կրճատմամբ, այդ ապրանքի արտադրության եկամտաբերության նվազեցմամբ և այլն։
Այսպիսով, հակագնագցման տուրք(դեմպինգ) ԵԱՏՄ-ում կիրառվում է միության ապրանքային շուկան կարգավորելու և պաշտպանելու համար։ Այս տուրքի կիրառմամբ ԵԱՏՄ-ն որոշակի սակագնային միջոցներով փորձում է հավասարակշռություն մտցնել որոշ ապրանքների սեփական արտադրության և դրանց ներմուծման միջև։ Ինչպես հասկացանք, հօգուտ անդամ երկրների տնտեսության որևէ ճյուղում արտադրվող ապրանքների։ Հետևաբար, այս նպատակով որոշ երկրներից սահմանափակվում է որոշ տեսակի ապրանքների մուտքը։
Հակագնագցման տուրքը շատ դեպքերում կախված է մի քանի գործոններից։ Նախ կախված է ապրանքի տեսակից, դրա՝ մաքսային մարմիններին ներկայացվող ԱՏԳ ԱԱ ծածկագրից։ Բայց էական դեր է խաղում նաև ապրանքի ծագման երկիրը, թե որտեղ է արտադրվել այն։
Կան դեպքեր, երբ մաքսային մարմիններին ապրանքի ծագման սերտիֆիկատը բնօրինակ ձևով ներկայացնելիս հակագնագցման տուրքից հնարավոր է ազատվել կամ ավելի պակաս տոկոսներով վճարել այն։ Ի դեպ, այն չվճարելը կամ ի սկզբանե սահմանված տոկոսներից պակաս վճարելը ֆինանսական առումով բավական կարևոր է, քանի որ հակագնագցման տուրքը բավական մեծ տոկոսներ է ունենում։
Եթե ունեք ապրանք, որի համար ՀՀ կամ ԵԱՏՄ այլ անդամ երկիր ներմուծելիս պիտի հակագնացման տուրք վճարեք, կամ ունեք մտահոգություն, որ ներմուծող ապրանքը կարող է ենթարկվեկ հակագնագցման տուրքի, ապա հիշեք։ Մինչև այն կհասնի մաքսային մարմիններին, դիմեք մաքսային բորքերի, ստացեք խորհրդատվություն հակագնագցման տուրքի և դրա տոկոսների վերաբերյալ։
Ուզում եք ավելին իմանալ հակագնագցման տուրքի մասին, փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ և գնառաջարկներ։
Դարձրեք բեռների մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ։