Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռի ապահովագրություն

Բեռի ապահովագրություն

Բեռի ապահովագրություն

Բեռնափոխադրումների ժամանակ ոչ ոք ապահովագրված չէ տարատեսակ ռիսկերից։ Նման դեպքերում փոխադրողի պատասխանատվությունը բեռի կրած վնասի դիմաց երբեմն բավարար չէ բեռի ամբողջ արժեքը փոխհատուցելու համար։

Միջազգային և նաև տեղական բեռնափոխադրումներ կատարելիս կարևոր է հաշվի առնել, որ բեռի ապահովագրությունը ռիսկերից և դրանց անցանկալի հետևանքներից պաշտպանվելու ամենահարմար տարբերակն է։

Բեռի ապահովագրությունը պաշտպանում է հաճախորդին վնասված կամ կորած բեռների հետևանքով առաջացող ֆինանսական կորուստներից՝ փոխհատուցելով պատահական իրադարձությունների հետևանքով հաճախորդի կրած ֆինանսական կորուստը։
Իսկ ռիսկային իրադարձությունները, որոնք պահանջում են բեռի ապահովագրություն, շատ են, օրինակ՝ բեռի վնասում, գողություն, բեռի կորուստ, մերժում մաքսատանը, ծովահենություն և այլն։

Բեռի ապահովագրություն ցանկալի է կատարել անգամ այն դեպքում, երբ դա չի պահանջվում օրենքով։ Ինչու՞։ Նախ բեռը մեծ ռիսկի է ենթարկվում, քանի որ այն շարժվում է մի ձեռքից մյուսը, երբեմն տեղափոխվում տարբեր բեռնատարներով , ուղևորվում նավահանգիստներով: Բեռնափոխադրման ընթացքում կարող են ի հայտ գալ նաև արտաքին գործոններ, օրինակ եղանակային անբարենպաստ պայմաններ, երթևեկության խափանումներ:

Ռիսկերը կարող են ի հայտ գալ բեռնափոխադրման բոլոր տեսակների դեպքում՝ցամաքային, ծովային, օդային։ Հետևաբար բեռի ապահովագրություն հնարավոր է կատարել բեռնափոխադրման բոլոր տեսակների պարագայում։

Ցամաքային բեռնափոխադրման դեպքում բեռի ապահովագրությունը կարող է լինել ոչ միայն միջազգային, այլև տեղական փոխադրումների համար։ Գողություն, բեռի կորուստ, ցամաքային բեռնափոխադրմանը բնորոշ ռիսկեր․ բեռի ապահովագրությամբ հաճախորդը լուծում է այս հնարավոր խնդիրները։

Բեռի ապահովագրությունը ծովային և օդային բեռների համար հիմնականում օգտագործվում է միջազգային բեռնափոխադրումների համար: Այն ընդգրկում է բեռնաթափման, ծովահենության, եղանակային պայմանների և այլ ռիսկերի հետևանքով առաջացած վնասների ֆինանսական փոխհատուցումը:

Ո՞ր դեպքերում ապահովագրական ընկերությունը չի կատարի վնասի փոխհատուցում․
· Բեռների ապահովագրությունը չի «ծածկում«» այն ռիսկերն ու խնդիրները, որոնց վրա փոխադրողը մեծ վերահսկողություն ունի:
· Անբավարար փաթեթավորման պատճառով բեռին հասցված վնասը ևս չի փոխհատուցվի:
· Թերի արտադրանքի պատճառով հասցված վնասները ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցի։

Կարևոր է հիշել նաև, որ բեռի ապահովագրությամբ զբաղվող ընկերությունները չեն ապահովագրում վտանգավոր նյութեր կամ օրինակ որոշակի էլեկտրոնային ապրանքներ, շատ արժեքավոր կամ փխրուն իրեր:

Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում