Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրման փաստաթղթեր

Բեռնափոխադրման փաստաթղթեր

Բեռնափոխադրման փաստաթղթեր

Ներմուծման և արտահանման միջազգային բոլոր գործարքների հիմքում ընկած են կարևոր փաստաթղթեր։ Միջազգային բեռնափոխադրումների իրականացում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության հնարավոր չէ։

Ահա միջազգային բեռնափոխադրմանը վերաբերող փաստաթղթերից մի քանիսը․

1․ Հաշիվ ապրանքագիր (Commercial Invoice) - Վերաբերում է ապրանքների վաճառքին, ուղղված է վաճառողից գնորդին:Միջազգային բեռնափոխադրման ընթացքում հաշիվ ապրանքագրերը հաճախ օգտագործվում են կառավարությունների կողմից՝ մաքսատուրքերը գնահատելիս ապրանքների իրական արժեքը որոշելու համար:

2․ CMR ապրանքագիր - Տրանսպորտային փաստաթուղթ է, որն առավել լայնորեն օգտագործվում է միջազգային ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների ժամանակ: Այստեղ նշվում են բեռը ուղարկողը, փոխադրողը և ստացողը: Հաստատվում է, որ ընդունման պահին բեռը գտնվում էր պատշաճ վիճակում և մակնշումն ու կտորների քանակը համապատասխանում են բեռնագրին:

3․ Օդային բեռնագիր (Airway Bill)- Օդային բեռնագիրը վերաբերում է բեռների ընդունմանը՝ օդային ճանապարհով բեռնափոխադրման համար։

4․Ծագման փաստաթուղթ(Generic Certificate of Origin)- Միջազգային բեռնափոխադրման ժամանակ Ծագման սերտիֆիկատը որոշ երկրների կողմից պահանջվում է բոլոր կամ միայն որոշ ապրանքների համար: Այս կարևոր փաստաթուղթը հաստատում է, որ արտահանվող ապրանքը ամբողջությամբ ձեռք է բերվում, արտադրվում, վերամշակվում որոշակի երկրում՝ ներկայացնելով արտադրանքի «ազգությունը»։

5․ Փաթեթավորման ցուցակ (Packing List)- Միջազգային բենռափոխադրման համար կարևոր այս փաստաթուղթը նշում է վաճառողին, գնորդին, մատակարարին, հաշիվ ապրանքագրի համարը, փոխադրման եղանակը, փոխադրողին, բեռի պարունակությունը, փաթեթավորման տեսակը և այլն։

6․Բարձման հայտարարագիր(Bill of Lading)- Ապրանքների սեփականատիրոջ և փոխադրողի միջեւ կնքված պայմանագիր է։ Միջազգային բեռնափոխադրում իրականացնելիս այն կարող է ծառայել օրինակ որպես ապրանքը բեռնված լինելու անդորրագիր։

7․ Վտանգավոր ապրանքների սերտիֆիկատ(Dangerous Goods Certificate)- Օդային փոխադրման միջազգային ասոցիացիան(IATA)՝ սահմանելով վտանգավոր ապրանքների ցանկը, պահանջում է ուղեկցել դրանց միջազգային բեռնափոխադրումը համապատասխան փաստաթղթերի առկայությամբ։

8․ Արտահանման լիցենզիաներ(Export License)- Սա պետական ​​փաստաթուղթ է, որը թույլատրում է հատուկ ապրանքների որոշակի քանակությամբ արտահանումը որոշակի նպատակակետ:

9․Ներմուծման լիցենզիա(Import License)- Ներմուծման լիցենզիաները ներմուծողի պարտականությունն են․ կախված են նպատակակետից և բեռից:.

11․ Նյութի անվտանգության տվյալների թերթիկ (Meterial Safety Data Sheet)- Միջազգային բեռնափոխադրման փաստաթուղթ է, որը պարունակում է տեղեկատվություն որոշ բեռների հնարավոր վտանգների մասին ( օրինակ՝ հրդեհ, ռեակտիվություն)։

Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել միջազգային բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռնափոխադրումները շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք միջազգային բեռնափոխադրումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում