Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Վտանգավոր բեռներ

Վտանգավոր բեռներ

Վտանգավոր բեռներ

Աշխարհում են ամեն տարի շուրջ 3 միլիարդ տոննա վտանգավոր բեռներ են փոխադրվում մի տեղից մյուսը։

Միջազգային բեռնափոխադրման ընթացքում տեղից տեղ փոխադրվող ապրանքները միշտ չէ, որ անվտանգ են։ Այս ոչ անվտանգ ապրանքները միջազգայնորեն ընդունված է անվանել վտանգավոր ապրանքներ։ Սրանք ֆիզիկական և քիմիական հատկություններով նյութեր կամ իրեր են, որոնք եթե պատշաճ կերպով չեն վերահսկվում, պոտենցիալ վտանգ են ներկայացնում մարդու առողջության և անվտանգության և (կամ) ենթակառուցվածքների համար: Վտանգավոր իրերի միջազգային ճանապարհով տեղափոխման և փոխադրման պայմանների պահպանման համար կնքվել է նաև Եվրոպական համաձայնագիր։

Վտանգավոր ապրանքները բաժանվում են աստիճանների` դասակարգման համակարգի միջոցով, որը հաստատված է ՄԱԿ-ի Մոդելային կանոնակարգերով: Վտանգավոր ապրանքներ են դյուրավառ նյութերը, քայքայիչ նյութերը, պայթուցիկ նյութերը և այլն։

Վտանգավոր նյութերը ունեն 9 աստիճաններ։ Յուրաքանչյուր հաջորդ նյութը պակաս վտանգավոր է քան նախորդը։ Հետևաբար 1-ին աստիճանը ամենավտանգավորն է, իսկ 9-րդ աստիճանը պակաս վտանգավոր։

Ծանոթանանք աստիճաններին․

· 1-ին աստիճան - Պայթուցիկ նյութեր և իրեր,

· 2-րդ աստիճան - Գազեր,

· 3-րդ աստիճան - Դյուրավառ հեղուկներ,

· 4-րդ աստիճան - Նյութեր, որոնք ենթակա են ինքնաբուխ այրման և նյութեր, որոնք ջրի հետ շփվելիս դյուրավառ գազեր են արձակում,


· 5-րդ աստիճան - Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ

· 6-րդ աստիճան - Թունավոր նյութեր և վարակիչ նյութեր

· 7-րդ աստիճան - Ռադիոակտիվ նյութեր

· 8-րդ աստիճան - Քայքայիչ նյութեր

· 9-րդ աստիճան - Տարբեր վտանգավոր նյութեր և իրեր։

Վտանգավոր բեռների տեղափոխումը վերահսկվում և ղեկավարվում է տարբեր կարգավորիչ ռեժիմների կողմից, որոնք գործում են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Միջազգայնորեն ընդունված կանոնները կարգադրում են թե ինչպես պետք է մշակվեն, փաթեթավորվեն, պիտակավորվեն և տեղափոխվեն վտանգավոր ապրանքները:

Վտանգավոր նյութերը փոխադրելիս կնքվում են հատուկ պայմանագրեր, որտեղ նշվում են փաթեթավորման, բեռի անվտանգության և վտանգավոր բեռների մակնշման հետ կապված կանոններն ու հրահանգները: Ուղարկողը լիովին պատասխանատու է ուղեկցող փաստաթղթերում ներկայացված տեղեկատվության համար, ինչպես օրինակ`բեռի դասակարգման,վտանգավորության դասի որոշման, նույնականացման և այլն։Որոշ վտանգավոր բեռների փոխադրման համար անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ և անգամ վտանգավոր բեռներ տեղափոխելու համար նախատեսված բեռնատարներ:

Ի տարբերություն մյուս բեռների, վտանգավոր բեռներ փոխադրելիս ավելի շատ աշխատակիցներ և ջանքեր են անհրաժեշտ, ուստի նմանատիպ բեռների փոխադրումը առավել մեծ ֆինանասական ծախսեր է պահնաջում։

Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրոմը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում