Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ինչպես դարձնել բեռնափոխադրումը մատչելի

Ինչպես դարձնել բեռնափոխադրումը մատչելի

Ինչպես դարձնել բեռնափոխադրումը մատչելի

Ինչպես դարձնել բեռնափոխադրումը մատչելի հարցը հուզում է և՛ ներմուծողներին, և՛ արտահանողներին։ Բեռնափոխադրումը ինքնին ծախսատար, ժամանակատար և ուշադրություն պահանջող գործընթաց է։ Մենք, կարծես թե, գտել ենք լուծումը, թե ինչպես այս գործընթացում խնայել և՛ նյարդեր, և՛ժամանակ, և՛ գումար։ Իրականում, կան որոշ գործոններ, որոնք կարող են ազդել բեռնափոխադրման մատչելիության վրա։ Եվ դրանց նախապես ուշադրություն դարձնելը իսկապես շահավետ կարող է դառնալ։


·Կարևոր են բոլոր մանրամասներն ու դետալները- բեռնափոխադրումը, թերևս, այն գործընթացը չէ, երբ դուք ինչ-որ բան կարող եք մոտավոր հաշվարկել կամ ոչ հստակ պատկերացում ունենալ։ Այստեղ ճշգրտությունը խիստ կարևոր է՝ցանկացած կիլոգրամից մինչ 1 միավոր ապրանքի տարբերություն, ազդում է բեռնափոխադրման մատչելիության՝ գնի վրա։ Ինչպես դարձնել բեռնափոխադրումը մատչելի հարցի առաջին կարևոր հուշումն այն է, որ ներմուծողներն ու արատահանողները տիրապետեն բեռնափոխադրման վերաբերյալ ամբողջական և դետալային ինֆորմացիայի։ Դետալներ ասվածը շատ լայն կարող է լինել՝ սկսած նրանից, թե երբ և որտեղից պետք է բեռը բարձվի, մինչև դրա չափեր, փաթեթավորում և այլն։ Որքան տվյալները հստակ լինեն, այնքան քիչ հավանական է, որ տհաճ անակնկալներ լինեն բեռնափոխադրման ընթացքում՝ ազդելով նախապես հաշվարկված ծախսերի վրա։

·Ժամանակը ոսկի է, բեռնափոխադրման դեպքում՝ առնվազն գումար- ներմուծողների ու արտահանողների ոսկե կանոնը պետք դառնա հետևյալը՝ որոնել բեռնափոխադրող և ուսումնասիրել գնառաջարկներ բեռնափոխադրման բուն գործընթացից շատ առաջ։ Ինչու՞ է սա կարևոր։ Նախ՝ անցել են ժամանակները, երբ հնարավոր էր բավարարվել միայն մեկ առաջարկով՝ հաշվի առնելով փոքր շուկան և սահմանափակ առաջարկները։ Այսօր կան բազմաթիվ բեռնափոխադրողներ, որոնք ունեն տարբեր պայմաններ։ Հետևաբար, կարևոր է նախ ուսումնասիրել շուկան, բեռնափոխադրման պայմանները, դրանց համապատասխանությունը ձեր հիմնական պահանջներին։ Որքան վաղ դիմեք բեռնափոխարող ընկերությունների, այնքան մեծ է հավանականությունը, որ առավել շատ գնառաջարկներ կստանաք՝ունենալով ընտրության շահավետ հնարավորություն։


Ինչպես դարձնել բեռնափոխադրումը մատչելի հարցի ամենաօպտիմալ տարբերակը գտեք Brokers.am կայքում։ Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։ Այս հարթակում դուք նախապես կստանաք բազմաթիվ գնառաջարկներ և կունենաք բավական ժամանակ՝ ձեր պահանջներին համապատասխան բեռնափոխադրող գտնելու համար։


Brokers.am կայքի հետ կդարձնեք բեռնափոխադրումը առավել արդյունավետ, մատչելի և խելացի։

Ստեղծել հարցում