Ներմուծում Չինաստանից իրականացնում են ինչպես աշխարհի 100-ից ավելի երկրներ, այնպես էլ Հայաստանը։ Չինական ապրանքների պահանջարկը ողջ աշխարհում բարձր է՝ շնորհիվ էժան գների և մեծ տեսականու։
Ներմուծում Չինաստանից իրականացնելիս պետք է հիշել, որ շատ մատակարար ընկերությունների կողմից առաջարկվող էժան գներով գայթակղվելով կարող եք խաբեության զոհ դառնալ։
Մինչդեռ մատակարարի ճիշտ ընտրությունը կօգնի խուսափել ֆինանսական հնարավոր կորուստներից, չի առաջացնի ճգնաժամային իրավիճակներ։
Ահա 5 խորհուրդ՝ ինչպես Չինաստանում ընտրել վստահելի մատակարար։
· 100 դոլար iPhone X-ի համա՞ր։ Սա կարծես թե խաբեություն է։ Հիշեք, որ աննորմալ ցածր գները խոսում են անվստահելի մատակարարի մասին։ Այսպիսով, կարևորեք որակի և գնի միջև հավասարակշռությունը։
· Կատարեք ձեր սեփական փորձաքննությունը, արդյոք ընկերությունը գործում է օրինական դաշտում, արդյո՞ք շատ պատվիրատուներ ունի։
· Որքանո՞վ է արդյունավետ հաղորդակցությունը ձեր և մատակարարի միջև։ Միգուցե դուք հենց սկզբում բացահայտում եք անազնիվ մոտեցում և ձեզ խաբելու մեծ ցանկություն։
· Արդյո՞ք մատակարարը ձեզ տրամադրում է ապրանքների դետալային բնութագրերը, թե տալիս է թերի տեղեկատվություն՝ մանրամասներ չպարզաբանելով։
Ինչ վերաբերում է մատակարարին վճարելուն։ Միջազգային պրակտիկան հուշում է հետևյալի մասին՝
· Ավասնը սովորաբար կազմում է ամբողջ գումարի 30%-ը:
· Մնացած 70%-ը վճարվում է հետո: Սովորաբար առաջարկվում է այս գումարը վճարել բեռը բարձելուց հետո։
Ներմուծում Չինաստանից կատարելիս կարող եք ընտրել Հայաստանում գործող ներմուծող ընկերություններ։ Այսպես կապահովագրվեք անորակ և ռիսկային ապրանքներ գնելուց, չեք դառնա խաբեության զոհ, ինչպես նաև կստանաք ապրանքը ճիշտ ժամանակին։ Հայաստանյան ներմուծող ընկերություններին դիմելով՝ կկարողանաք ճշգրիտ հաշվարկել ձեր ծախսերը, կընտրեք բեռնափոխադրման հարմար տարբերակ, պատկերացում կունենանք մաքսային վճարների մասին։
Ունեք բեռ, որը պետք է Չինաստանից ներմուծվի Հայաստան, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։ Գրանցվեք Brokers.am կայքում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։
Ներմուծում Չինաստանից իրականացնելիս հնարավոր է նաև կարիք ունենաք մաքսային բրոքերի ծառայությունների։ Մաքսային բրոքերը կօգնի ձեզ մինչև ապրանքը Հայաստան հասնելը հաշվարկել մաքսազերծման ծախսերը, պատրաստ լինել մաքսային ընթացակարգերին և պատշաճ ձևով նախապատրաստել մաքսային փաստաթղթերը։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ:
Դարձրեք ներմուծումը Չինաստանից խելացի և արդյունավետ Brokers հարթակի հետ: