Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Միջազգային բեռնափոխադրման պայմանագիր

Միջազգային  բեռնափոխադրման պայմանագիր

Միջազգային բեռնափոխադրման պայմանագիր

Միջազգային բեռնափոխադրման պայմանագիր կնքելը ապահով և պակաս ռիսկային բեռնափոխադրումներ կատարելու կարևոր գործոն է։Որպեսզի պայմանագիրը համարվի միջազգային բնույթի, պայմանագրի առարկան պետք է հանդիսանան արտերկրում գտնվող բեռները և կողմերը պետք է լինեն տարբեր երկրներում, հետևաբար ապրանքների շարժն էլ պետք է լինի մի երկրից մյուսը։


Միջազգային բեռնափոխադրման պայմանագիր կնքելիս կարևոր է հիշել, որ որքան դետալային և գրագետ այն կառուցվի, այնքան երկու կողմն էլ իրեն ապահով կզգա՝խուսափելով խնդիրներից։


Միջազգային բեռնափոխադրման պայմանագրեր կնքելիս կան կետեր, որոնք խիստ անհրաժեշտ է ներառել։


·Տեղեկություններ փոխադրողի, վարձակալի, ապրանքներ ստացող կողմի և այլ փոխկապակցված անձանց մասին (եթե այդպիսիք կան),
·Քանի որ պայմանագրի առարկան ապրանքների փոխադրումն է, ուստի հատուկ տեղեկատվություն պետք ներառվի փոխադրվող բեռի մասին՝ տեսակ, քանակ, ծավալ, բեռի վիճակ և այլն,
·Աշխատանքի բովանդակությունը, որտեղ հստակ նշվում է առաքման ժամանակը և վայրը,
·Վեճերի կարգավորման դրույթները,
·Կատարված ծախսերը,
·Կողմերի իրավունքներն ու պարտականությունները- պայմանագրում պետք է հստակ սահմանվեն կողմերի պարտականությունները։ Սա կօգնի հասկանալ, թե ռիկսային իրավիճակներում, որ կողմի պարտականությունն է թերի կատարվել։

·Ֆորսմաժորային դեպքերի վերաբերյալ կանոնակարգեր- անգամ շատ գրագետ պայմանագիրը և իդեալական թվացող բեռնափոխադրման ընթացքը չեն կարող բացառել ֆորսմաժորային դեպքերը՝ բեռի կորուստ, վնասում և այլն։ Անհրաժեշտ է պայմանագրում առանձին կետ հատկացնել նաև նման իրավիճակների համար։ Իսկ, առհասարակ, միջազգային բեռնափոխադրումների ընթացքում ֆորսմաժորային իրավիճակներում չտուժելու համար ցանկալի է բեռները ապահովագրել։


Միջազգային բեռնափոխադրումների պայմանագրերի դասակարգումը կարող է հիմնված լինել բազմաթիվ գործոնների վրա: Դրանց ամենաընդունված տեսակներից է փոխադրման եղանակի հիման վրա պայմանագիր կնքելը։ Այսինքն՝ օդային, ծովային, ցամաքային միջազգային բեռնափոխադրման պայմանագիր։ Յուրաքանչյուր փոխադրման տեսակ, բնականաբար, ունի իր առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են պայմանագրում։


Հիշեք նաև, որ պայմանագրի ձևը պետք է համապատասխանի արտահանման և ներմուծման ազգային օրենքներին և միջազգային կոնվենցիաներին: Սովորաբար, միջազգային ապրանքների փոխադրման պայմանագիրը պետք է գրավոր լինի՝ ռիսկերից խուսափելու համար։


Ցանկանում եք իրականացնել միջազգային բեռնափոխադրում: Գրանցվեք Brokers.am–ում, կատարեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններից։ Ուսումնասիրեք ստացված գնառաջարկները և ընտրեք ձեր պահանջերին համապատասխան բեռափոխադրող։ Մի մոռացեք կնքել միջազգային բեռնափոխադրման պայմանագիր՝ հետևելով մեր կողմից առանձնացված վերոնշյալ կետերին և կանոններին։

Ստեղծել հարցում