Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ապրանքի ծագման վկայական

Ապրանքի ծագման վկայական

Ապրանքի ծագման վկայական

Ապրանքի ծագման վկայական անհրաժեշտ է ձեռք բերել հավաստելու համար որոշակի ապրանքների ծագման երկիրը։ Ապրանքների ծագումը հավաստվում է բոլոր այն դեպքերում, երբ մաքսասակագնային կարգավորման միջոցների, արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառումը կախված է ապրանքների ծագումից։


Վկայականը կամ ծագման հայտարարագիրը՝ առևտրային կամ ցանկացած այլ փաստաթուղթ է, որը վերաբերում է ապրանքին և պարունակում է ապրանքի ծագման մասին ապրանքի ծագման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կամ ապրանքի արտահանման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) պատրաստողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից հայտարարագրված տեղեկություններ:


Եթե պարզվում է, որ ապրանքի ծագման մասին հայտարարագրի մեջ ապրանքի ծագման մասին հայտարարագրված տեղեկությունները հիմնված են այլ չափորոշիչների վրա, ապա ապրանքի ծագման տվյալ հայտարարագիրը չի դիտվում որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ:


Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման ժամանակ ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է անդամ պետությունների լիազորված պետական մարմինների կամ լիազորված կազմակերպությունների կողմից, եթե նշված հավաստագիրը պահանջվում է պայմանագրի պայմաններով, ապրանքների ներմուծման երկրի (երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի) կանոններով կամ եթե ապրանքի ծագման հավաստագրի առկայությունը նախատեսված է արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով:


Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքն ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման։


Ապրանքի ծագման վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ա. դիմում-հայտարարագիր,
բ. հումքի ձեռքբերմանը և ծագման երկրին վերաբերող փաստաթղթեր,
գ. տեխնոլոգիական քարտեր կամ այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա իրականացվում են արտադրական գործընթացները,
դ. ապրանքների առաքման ձևակերպման փաստաթղթեր,
ե. հաշվապահական փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս պատշաճ կերպով որոշել ապրանքի ծագման երկիրը,
զ. վճարման անդորրագիր՝ փորձաքննություն պահանջող ապրանքների համար սերտիֆիկատի տրամադրման վճարի չափի վերաբերյալ

Ցանկանում եք ավելին իմանալ ապրանքի ծագման վկայական ձեռք բերելու մասին։ Օգտվեք մաքսային բրոքերի ծառայություներից։ Մաքսային բրոքերը կտա խորհրդատվություն և կօգնի հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը ապրանքի ծագման վկայագիր ստանալու համար։

Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում