Ինչ է մաքսային հայտարարագիրը։ Ներմուծումներ և արտահանողներ կազմակերպողների համար մաքսային հայտարարագրումը մաքսային մարմինների հետ աշխատանքի կարևոր բաղկացուցիչներից է։ Մաքսային հայտարարագրում է համարվում այն գործողությունը, որով հայտարարատուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահայտում է ապրանքները որոշակի մաքսային ռեժիմով հայտարարագրելու իր մտադրությունը։
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով ներկայացվող մաքսային հայտարարագիր է համարվում մաքսային հայտարարագրում օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալով լրացման ենթակա տեղեկությունների ամբողջությունն ընդգրկող էլեկտրոնային փաստաթուղթը կամ էլեկտրոնային տեսք ունեցող փաստաթուղթը։ Այս փաստաթուղթը ներկայացվում է մաքսային մարմիններին։
Սակայն կան դեպքեր, երբ հնարավոր է իրականացնել գրավոր հայտարարագրում։
Օրինակ՝
1) ապրանքները «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում.
2) անձնական օգտագործման ապրանքների դեպքում.
3) միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների դեպքում.
4) միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում.
5) որպես մաքսային հայտարարագիր տրանսպորտային, առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ անդամ պետությունների՝ երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր օգտագործելու դեպքում։
6) Միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ դեպքերում:
Հնարավոր է նաև օգտվել նախնական մաքսային հայտարարագրի համակարգից։ Շատ տնտեսվարողների համար այսպես հեշտանում է ներմուծման գործընթացը։ Նաև տնտեսվարողներին հնարավորություն է տրվում շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում մաքսային ներմուծման ամբողջ գործընթացը տնտեսվարողների համար անտեսանելի է:
Մաքսային հայտարարագրիր լրացնելուց հետո ներկայացված տեղեկությունները կարող են փոփոխվել կամ լրացվել նախքան ապրանքների բացթողումը։ Սա իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ և հայտարարատուի հիմնավորված գրավոր դիմումի հիման վրա: Ապրանքների բացթողումից հետո մաքսային հայտարարագրում փոփոխությունների և լրացումների կատարում թույլատրվում է միայն Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:
Ցանկանում եք ավելին իմանալ մաքսային հայտարարագիր լրացնելու կարգի մասին։ Դիմեք մաքսային բրոքերի։ Մաքսային բորքերի կողմից կստանաք ոչ միայն խորհրդատվությունն, այլ նաև կպատրաստվեք մաքսային հայտարարագիր լրացնելու գործընթացին։
Փնտրում եք մաքսային բրոքեր։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: