Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

CT3 ծագման վկայական

CT3 ծագման վկայական

CT3 ծագման վկայական

CT3 ծագման վկայական ձևակերպվում է Իրանից որոշ ապրանքների արտահանումների դեպքում, դեպի ԵԱՏՄ երկրներ՝ այդ թվում Հայաստան։


Իրանը կնքելով պայմանագիր ԵԱՏՄ երկրների հետ, այս փաստաթղթի ձևակերպմամբ ստացել է արտոնյալ արտահանման հնարավորություններ։ Մասնավորապես, Իրանից որոշ տեսակի ապրանքներ հնարավոր է արտահանել դեպի ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, առանց մաքսատուրքի՝ 0 տոկոս մաքսատուրքով, կամ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափով։


Ինտեգրվելով ԵԱՏՄ երկրների հետ ազատ առևտրային գոտու ստեղծմանը՝Իրանը վերջին տարիներին սահմանափակ ընդգրկումով ապրանքներ արտահանում է ԵԱՏՄ գոտի որպես արտոնյալ գործընկեր երկիր։ Ըստ վերջին տարիների հաշվարկների, արտոնյալ ներմուծումը կազմում է Իրանից ԵԱՏՄ մատակարարումների ընդհանուր ծավալի շուրջ կեսը։


CT3 ծագման վկայական ձևակերպվում է Իրան-ԵԱՏՄ առք ու վաճառքում գոյություն ունեցող արտադրանքի և ապրանքների հիմնական տեսակների համար։ Դրանք, մասնավորապես, ապրանքների գյուղատնտեսական և արդյունաբերական խմբերն են։

Ապրանքների ցանկում, որոնց համար Ւրանը ստանում է մաքսային արտոնություններ ներառվում են մսային և յուղաճարպային արտադրանքը, հրուշակեղենի և շոկոլադի առանձին տեսակները, ինչպես նաև մետաղները, կոսմետիկական միջոցները, էլեկտրոնային և մեխանիկական սարքավորումների առանձին տեսակները։


Իրանական կողմին սակագնային արտոնություններ են տրամադրվում նաև պարենի ընդարձակ ցուցակով։ Առաջին հերթին, բանջարեղենի, մրգերի, չորացրած մրգերի, ինչպես նաև շինարարական նյութերի, սպասքի, գորգերի, գունավոր մետաղներից պատրաստված որոշ արտադրատեսակների համար։


CT3 ծագման վկայականը ներառում է ապրանքի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ։ Օրինակ նշվում է արտահանվող ձեռնարկության անվանումը, հասցեն, երկիրը։ Թողարկման երկիրը և այն երկիրը, որտեղ արտահանվում է ապրանքը։ Ներմուծող/ստացող ձեռնարկության անվանումը, հասցեն և երկիրը։ Փաթեթների քանակը և տեսակը։ Ներկայացվում է ապրանքի նկարագրությունը և այլ մանրամասներ։


Ծագման վկայականների այլ ձևաչափեր ևս կան, կախված՝պետություններից։ ԱՊՀ անդամ պետություններ արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «ՍՏ-1» («CT-1») ձևաչափով, Վիետնամ արտահանվող ապրանքների համար հավաստագրերը ձևակերպվում են «EAV» ձևով և այլն։


Ցանկանում եք CT3 ծագման վկայական ձևակերպելու վերաբերյալ առավել շատ տեղեկատվություն ստանալ։ Դիմեք մաքսային բրոքերի։ Մաքսային բրոքերը ձեզ կտրամադրի ոչ միայն խորհրդատվություն, այլ նաև կաջակցի հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը այս հավաստագիրը ձեռք բերելու համար։


Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։
Դարձրեք Ձեր բեռի մաքսազերծումը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում