Անձնական իրերի արտահանում և ներմուծում իրականացնելու կարիք կարող է լինել, երբ մի տեղից մյուսն եք տեղափոխվում։ Հագուստը, կահույքը, խոհանոցային պարագաները, և այլ իրեր անձնական օգտագործման իրեր են։
Իսկ որպեսզի ապրանքը արտահանելիս կամ ներմուծելիս համարվի անձնական օգտագործման իր, կան չափորշիչներ։ Անձնական օգտագործման իրեր են համարվում անձի անձնական գործածության օգտագործված իրերը։
Անձնական օգտագործման իրերի արտահանում և ներմուծում իրականացնելիս դրանք չպետք է ունենան գործարանային փաթեթավորոււմ ու պիտակավորում։
Որպեսզի իրը համարվի անձնական օգտագործման իր, մաքսային մամինը հաշվի է առնում ապրանքի տեղափոխման հաճախականությունը, բնույթը, քանակը։ Ինչպես նաև տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի դիմումը։
Անձնական օգտագործման իրերի արտահանում և ներմուծում իրականացնելիս կարևոր է իմանալ դրանց մաքսազերծման մասին։
2020-ի հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կարող են ներմուծվել ԵԱՏՄ տարածք առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման։ Սա այն դեպքում, երբ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը։ Սահմանափակումներ կան նաև քաշի դեպքում։ Միջազգային փոստային առաքանու դեպքում՝ բրուտտո քաշը չպետք է գերազանցի 31 կիլոգրամը:
Կան մաքսատուրքերի կարգավորումներ նաև այլ երկրներից ներմուծման ժամանակ։ Ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ներմուծվող ապրանքների համար վճարվում են մաքսատուրք և հարկեր։ Սահմանված է 0% միասնական դրույքաչափ։
Այս դեպքում ևս կան սահմանափակումներ։ Տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 31 կիլոգրամը։ Արժեքը չպետք է գերազանցի 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը:
Եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք դրամը, վճարվում են մաքսատուրք և հարկեր։ Սրանք վճարվում են գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով։ Հաշվարկվում է 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամով:
Հնարավոր է դեպք, որ ապրանքը հայտարարագրվել է որպես անձնական օգտագործման իր, բայց օգտագործվել է ձեռնարկատիրական գործունեության մեջ։ Այս դեպքում ապրանքը համարվում է անօրինական տեղափոխված։
Ուզում եք իրականացնել անձնական իրերի արտահանում և ներմուծում։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք գնառաջարկներ բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններից։
Մեզ հետ Դուք կդարձնեք Ձեր բեռնափոխադրումը առավել արդյունավետ և խելացի։
Անձնական օգտագործման իրերի արտահանում և ներմուծում
