Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Կոնտեյների չափսերը և տեսակները

Կոնտեյների չափսերը և տեսակները

Կոնտեյների չափսերը և տեսակները

Կոնտեյների չափսերը և տեսակները ընտրելը կախված է այն հանգամանքից, թե ինչ եղանակով և ինչպիսի ապրանք է փոխադրվելու։


Կոնտեյների չափսերը հիմնանում հետևյալն են՝ 8 ոտնաչաթ, 10 ոտնաչափ, 20 ոտնաչափ, 40 ոտնաչափ, 40HC ոտնաչափ երկարությամբ։ Առկա է նաև 60 ոտնաչափ երկարությամբ կոնտեյներ, որը դեռևս արտադրված ամենամեծ կոտեյներն է։


Կոնտեյների տեսակի ընտրությունը կախված է փոխադրվող բեռներից և դրանց առանձնահատկություններից։


Չոր բեռների պահեստավորման և փոխադրման համար նախատեսված կոնտեյները բեռնափոխադրման մեջ ամենատարածվածներից է։ Սովորաբար լինում են 20,40 և 45 ոտնաչափ։ Այս կոնտեյները հնարավորություն չի տալիս կարգավորել ջերմաստիճանը, ուստի բացառում ենք սրանով այնպիսի զգայուն բեռների փոխադրումը, ինչպիսիք են սննդամթերքը և քիմիական նյութերը։


Առանց վերնահարկի, միայն կողային հատվածներով կոնտեյները նախատեսված է մեծ բեռներ փոխադրելու համար։ Այս կոնտեյները սովորաբար ունենում է 20 կամ 40 ոտնաչափ երկարություն։
Բաց վերնամասով կոնտեյները ևս նախատեսված է չոր բեռների պահեստավորման համար։ Այս կոնտեյները հարմար է հատկապես մեծածավալ բեռների փոխադրման համար։Ունի նաև տանիքի պլաստիկ կոնստրուկցիա, որը կարելի է պարաններով ամրացնել կոնտեյների վրա և պաշտպանել բեռը փոշուց, անձրևից։


Կողային բաց հատվածներով կոնտեյները կարող է ամբողջությամբ բացվել, որը ձեռնտու է լայն բեռներ պահեստավորելու և փոխադրելու համար։


Սառնարանային կոնտեյները օգտագործվում է ջերմաստիճանային պայմանների հանդեպ զգայուն բեռներ փոխադրելու և պահեստավորելու համար։ Այս կոնտեյները հնարավորություն է տալիս կարգավորել ջերմաստիճանը, որը կարող է տատանվել -65 °C-ից մինչև 40 °C սահմաններում:


Ցիստերնային կոնտեյները նախատեսված է հեղուկներ պահելու համար: Դրանք սովորաբար կառուցված են հակակոռոզիոն նյութերից։ Կոնտեյները կարող է օգտագործվել նաև շաքարավազի նման չոր ապրանքներ պահելու համար, բայց դրանք առավել հաճախ օգտագործվում են բացառապես հեղուկների համար:


Կան նաև կոնտեյների տեսակներ, որոնք արտադրվում են հատուկ նշանակությամբ։ Բեռնափոխադրող ընկերությունները, սակայն, փորձում են բավարարվել արդեն իսկ առկա կոնտեյների տեսակներով, քանի որ հատուկ կարիքներով արտադրվողները բավականին թանկ են։


Բացահայտեցի՞ք մեզ հետ կոնտեյների չափսերը և տեսակները։ Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում կոնտեյներով։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։


Brokers-ի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռի փոխադրումը առավել արագ և մատչելի։

Ստեղծել հարցում