Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Բեռնափոխադրումներ Ֆրանսիայից

Բեռնափոխադրումներ Ֆրանսիայից

Բեռնափոխադրումներ Ֆրանսիայից

Բեռնափոխադրումներ Ֆրանսիայից իրականացվում են մեծ ծավալներով։ Այս երկրից հարյուրավոր ապրանքներ են ուղևորվում աշխարհի տարբեր կետեր։ Միայն 2021 թ-ին Ֆրանսիան արտահանել է ավելի քան 568 միլիարդ դոլարի ապրանք։


Ըստ անցած տարվա տվյալների, Ֆրանսիայից արտահանվող 5 խոշորագույն ապրանքներն են դեղորայքի խառնուրդները, ինքնաթիռները, ներառյալ տիեզերանավերը և տուրբօջախները, մեքենաները, ավտոմոբիլային պահեստամասերը և գինին: Ընդհանուր առմամբ, այս հիմնական արտահանումները կազմում են Ֆրանսիայից արտահանումների 20%-ը:


Նշված ապրանքներից գինու արտահանման, ինքնաթիռների մասերի արտահանման գծով Ֆրանսիան աշխարհի առաջատար երկրների շարքում է։ Դեղորայքի և այլ դեղագործական ապրանքների մասով ամենամրցակցային երկրներից է։


Բեռնափոխադրումներ Ֆրանսիայից մեծ ծավալներով իրականացվում է դեպի Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Իսպանիա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Լեհաստան, Թուրքիա և Սինգապուր։ Արտահանումներ իրականացվում են նաև դեպի Լատինական Ամերիկա և Աֆրիկա։


Այսպիսով, ըստ 2021 թ-ի տվյալների, Ֆրանսիայից արտահանվող թոփ ապրանքներն են՝
· Տեխնիկա, ներառյալ համակարգիչներ՝ 62,6 մլրդ ԱՄՆ դոլարի
· Փոխադրամիջոցներ ՝ 50,8 մլրդ դոլար
· Էլեկտրական մեքենաներ, սարքավորումներ՝ 45 մլրդ
· Դեղագործական իրեր, դեղեր՝ 39,1 մլրդ
· Օդանավեր, տիեզերանավեր՝ 30,9 մլրդ
· Պլաստմասսա, պլաստիկ իրեր՝ 25,5 մլրդ դոլար
· Ըմպելիքներ, ոգելից խմիչքներ, քացախ՝ 22,3 մլրդ
· Օծանելիք, կոսմետիկա՝ 22 մլրդ
· Հանքային վառելանյութեր՝ ներառյալ նավթ՝ 18,6 մլրդ
· Երկաթ, պողպատ՝ 18 մլրդ

Ֆրանսիայի ամենաթանկ արտահանվող ապրանքների կատեգորիան ներառում է չմշակված մթերքները։ Սրանք կազմում են արտահանումների շուրջ 16%-ը։ Մասնավորապես արտահանվում են հացահատիկային ապրանքներ: Ֆրանսիայի արտահանվող առաջատար ապրանքախմբի մեջ են մտնում ցորենը, եգիպտացորենը և գարին։


Ինչ վերաբերում է Ֆրանսիա- Հայաստան բեռնափոխադրումներին և արտահանմանը։ Ներմուծման TOP-10 շուկաներից Ֆրանսիան Հայաստանի գործընկերներ երկրների երկրորդ հնգյակում է՝ Վրաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի հետ միասին՝ ըստ 2021 թ-ի տվյալների։


Բեռնափոխադրումներ Ֆրանսիայից իրականացվում են մեր երկիր փոխադրելու համար դեղամիջոց, ադամանդե քարեր, սինթետիկ գործվածքներ, թուղթ, շինարարական կոնստրուկցիաներ, երեսպատման սալիկներ, հաշվիչ մեքենաներ և այլն։ Սնունդից Հայաստանը առավելապես ներմուծում է շոկոլադ։


Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրումներ Ֆրանսիայից։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։ Brokers-ի հետ Դուք կդարձնեք բեռնափոխադրումը Ֆրանսիայից առավել արագ և մատչելի։

Ստեղծել հարցում