Բեռնափոխադրում Իտալիայից իրականացում է դեպի աշխարհի բազմաթիվ երկրներ։ Եվրոպական այս երկիրը աշխարհում ունի մի քանի խոշոր առևտրային գործընկերներ։
Բեռնափոխադրում Իտալիայից՝ արտահանումների տեսքով մասնավորապես իրականացնում են Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Բելգիան, Լեհաստանը, Չինաստանը, Նիդերլանդները, Ավստրիան, Թուրքիան։
Իտալիայից բեռնափոխադրումներ իրականացնելիս աշխարհի տարբեր կետեր են հասնում բազմաթիվ անուն ապրանքներ։ Դրանցից են սարքավորումները, փոխադրամիջոցները, համակարգիչները, դեղերը, պլաստմասսե իրերը, երկաթյա և պողոպատյա իրերը, ակնեղենը, թանկարժեք մետաղները, հանքային վառելանյութերը, ներառյալ նավթը, կահույքը, անկողնային պարագաները և այլն։
Կան իտալական ապրանքներ, որոնք աչքի են ընկնում իրենց մեծ պահանջարկով ամբողջ աշխարհով մեկ։ Դրանք նաև բավական թանկարժեք են։ Իտալիայից արտահանվող 5 ամենաթանկ ապրանքներն են դեղորայքի խառնուրդները, մեքենաները, վերամշակված նավթի յուղերը, ավտոմոբիլային մասերը և աքսեսուարները։ Այս շարքին հաջորդում են պայուսակները և դրամապանակները:
Ինչպես շատ երկրների դեպքում, այնպես էլ Իտալիայի հետ առևտրում Հայաստանն ավելի շատ ներմուծողի դերում է։
Իտալական ապրանքների պահանջարկը Հայաստանում համեմատաբար մեծ է։ Ի տարբերություն արտահանման, ներմուծվող ապրանքների տեսականին բավականին լայն է։ Վերջին տարիներինբեռնափոխադրում Իտալիայից իրականացվում է Հայաստան հասցնելու համար 800-900 անուն ապրանք։ Դրանք տարատեսակ ապրանքներ են՝ սկսած կահույքից, ջեռուցման կաթսաներից, երկաթե ձողերից մինչև գործվածք, թելեր, շոկոլադ, դեղամիջոցներ ու կոշիկ։
Հայաստանն Իտալիայից ներմուծում է նաև սնունդ։ Օրինակ անցած տարի 953,64 հազար դոլարի կաթնամթերք, ձու ու մեղր է ներմուծվել Հայաստան։
Օրինակ անցնող տարում բեռնափոխադրում Իտալիայից իրականացվել է հատկապես մի քանի ապրանքների մասով։ Հայաստան է ներկրվել շուրջ 52 միլիոն դոլարի ջեռուցման կաթսաներ, էլեկտրոնիկա և միջուկային ռեակտորներ։ Ներմուծվել է նաև հանքային վառելանյութեր, յուղեր շուջ 15․78 միլիոն դոլարի։ Նույնքան դոլարի նաև տեխնածին թելեր են ներմուծվել։
Ներուծվող ապրանքների շարքում են նաև սննդի արդյունաբերության թափոնները0, կենդանիների կերը, դրանք ներմուծվել են շուրջ 11․78 միլիոն դոլարի։ Դեղագործական արտադրանքի ներմուծումը կազմել է 7 միլիոն դոլար։Հագուստի արտադրատեսակների, տրիկոտաժի ներմուծումը շուրջ 6 միլիոն դոլար։ Նույն գումարային սահմանում են նաև կենդանական ծագման ապրանքները։
Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում Իտալիայից։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ
ընկերություններից։
Brokers-ի հետ Դուք կդարձնեք բեռնափոխադրումը Իտալիայից առավել արագ և մատչելի։