Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Կոնտեյների տեսակները

Կոնտեյների  տեսակները

Կոնտեյների տեսակները

Կոնտեյներ- ծովային բեռնափոխադումները առանց կոնտեյների պատկերացնելն անհնար է։
Գիտե՞ք, որ աշխարհի բեռների շուրջ 90% -ը տեղափոխվում է ծովային բեռնափոխադրմամբ: Իսկ այսպիսի ահռելի քանակությամբ ապրանքներ փոխադրելու համար շրջանառության մեջ կան տարատեսակ կոնտեյներներ, որոնցից յուրաքանչյուրն օգտագործվում է տարբեր նպատակներով:
Կոնտեյներները լինում են 20’,40’ և 40HC:
Ահա 9 կոնտեյներ և դրանց նշանակությունը։
1. Ընդհանուր նշանակության կոնտեյներ- սա լիովին փակ, արտաքին տարրերից, եղանակային պայմաններից պաշտպանող կոնտեյներ է։ Բեռնափոխադրում իրականանցելիս նման կոնտեյներ օգտագագործելը ընդունված է, քանի որ այն սովորական բեռներ տեղափոխելու համար շատ հարմար է։
2. Կոնտեյներ հարթ կողմերով - Պահեստավորման այս պարզ կոնտեյները ունի ծալովի կողմեր, որոնք կարող են վերածել կոնտեյները հարթ մակերեսի։ Իդեալական է չափազանց մեծ ապրանքներ փոխադրելու համար, օրինակ ծանր մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, շինանյութեր:
3. Բաց վերևամասով կոնտեյներ - Նման կոնտեյներ օգտագործում են հատկապես բաց փոխադրումների համար, քանի որ կարելի է վերևամասը ամբողջությամբ հեռացնել: Սա հարմար է այն բեռների համար, որոնք ունեն մեծ բարձրություն, օրինակ բարձր մեքենաներ։
4. Երկդռնանի կոնտեյներ - սա ունի երկու կողմից բացվող դռներ, որոնք կոնտեյները վերածում են «թունելի» ։ Նման կոնտեյներ օգտագործվում է հատկապես արագ բեռնման և բեռնաթափման համար։
5. Խորանարդ կոնտեյներ- սրանք նման են <<ընդհանուր օգտագործման>> կոնտեյներին, բայց ավելի բարձր են:
6. Բաց կողմերով կոնտեյներ- Բաց կողային կոնտեյները շատ նման է սովորական, ընդհանուր նշանակության կոնտեյներին, միակ տարբերությունն այն է, որ դռները կարող են ամբողջովին բացվել նաև կողքի հատվածից: Այս հատկությունը ապահովում է շատ ավելի լայն տարածք և հասանելիություն, ինչը հեշտացնում է նյութերի բեռնումն ու բեռնաթափումը։
7. Սառեցնող կոնտեյներ- նման կոնտեյներ օգտագործվում է ջերմաստիճանի նկատմամբ զգայուն, արագ փչացող բեռների ՝ մսի, մրգերի և բանջարեղենի փոխադրման համար:
8. Ջերմամեկուսացնող կոնտեյներ- այս կոնտեյները օգտագործվում է ջերմային հսկողություն պահպանելու համար և թույլ է տալիս դիմակայել ավելի բարձր ջերմաստիճանի։ Սա թերմոս կոնտեյներ է։ Առավել հարմար է սննդամթերք, դեղամիջոցներ, արյուն, կենսաբանական նյութեր և քիմիական նյութերը փոխադրելու համար։
9․ Ցիստերային կոնտեյներ- սրանք պատրաստված են ամուր պողպատից կամ այլ հակակոռոզիոն նյութերից `հեղուկ նյութերի փոխադրման և երկարատև պահպանության համար:
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ միջազգային բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն Ձեր բեռի փոխադրումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք բեռնափոխադրոմը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում