Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Պալետի տեսակները և դրանց չափսերը

Պալետի տեսակները և դրանց չափսերը

Պալետի տեսակները և դրանց չափսերը

Պալետի տեսակները և դրանց չափսերը հիմնականում առանձնացվում են 3 խմբերի։


· Պալետի առաջին տեսակը եվրո պալետն է։ Այս պալետի չափսը 1200x800 մմ է։ Այն ընդունված է օգտագործել հատկապես Եվրոպայում։ Այս պալետները կարող են դիմակայել մինչև 1500 կգ բեռի ծանրության։

· Պալետի հաջորդ տեսակը ստանդարտ չափսն է։ 1000x1200 մմ չափսով պալետը կարող է դիմակայել մինչև 1500 կգ բեռի։

·Պալետի մյուս տեսակը ասիականն է։ Չափսը 1100x1100 մմ է։ Այս պալետը կարող է դիմակայել համեմատաբար առավել ցածր քաշով բեռի՝ 1300 կգ։

Պալետները բեռնափոխադրումներ իրականացնելիս բեռների տեղափոխման, պահման փոխադրման համար կարևոր դեր ունեն։ Սրանք ունեն կոշտ հիմք, որը հնարավորություն է տալիս ծանր քաշով բեռներ տեղափոխել։


Պալետի վրա բեռների ամրացումը ենթադրում է անվտանգության ապահովում։ Բեռը պալետի վրա տեղակայվելիս ամրացվում է գոտիներով, ձգվող թաղանթներով և ամուր ժապավեններով։ Այս օժանդակ միջոցները կարևոր են ապրանքը ամուր և անվտանգ ֆիքսելու համար։


Պալետները պատրաստվում են տարբեր նյութերից։ Առավել հաճախ հանդիպում են փայտե, մետաղյա և ստվարաթղթե տարբերակները։


Պալետի տեսակի ընտրությունը կախված է մի շարք հանգամանքներից։ Օրինակ, ստանդարտ ապրանքների փոխադրման և տեղաշարժի համար ավելի հաճախ օգտագործվում են փայտե տարբերակները, սրանք համար տարբերակ են բազմաթիվ բեռների համար։


Սննդամթերքը ցանկալի է ընտրել եվրո պալետների տեսականու մեջ, սրանք իրենց բաղադրությամբ առավել անվտանգ են մթերքի համար։


Գոյություն ունեն մեկանգամյա և բազմակի օգտագործման պալետներ։ Թե դրանցից որը կօգտագործվի, կախված է բեռնափոխադրման ենթակա բեռներից։


Միանգամյա տեսակները պատրաստված են փխրուն նյութերից, օրինակ՝ ստվարաթղթից:Բազմակի օգտագործման պալետներն արտադրվում են միատեսակ ստանդարտներով էժան փայտից, սինթետիկ խեժերից կամ մետաղից:


Պահեստներում չափազանց ծանր բեռների երկարաժամկետ պահպանման համար հիմնականում ընտրվում են մետաղական կոնստրուկցիաներ։ Սրանք առավել քիչ են ենթարկվում դեֆորմացիայի, բարձր խոնավության պայմաններում չեն կորցնում որակը։


Պալետների տեսակները և դրանց չափսերը հասկանալուց հետո, կարող եք ընտրել, թե որն է առավել համապատասխան ձեր բեռներին։
Ցանկանում եք իրականացնել բեռնափոխադրում, փնտրում եք բեռնափոխադրող ընկերություն։


Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հարցում, ստացեք գնառաջարկներ և բեռնափոխադրման ժամանակացույց բազմաթիվ ընկերություններից։
Brokers-ի հետ Դուք կդարձնեք Ձեր բեռի փոխադրումը առավել արագ և մատչելի։

Ստեղծել հարցում