Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ո՞վ է մաքսային բրոքերը

Մաքսային բրոքեր

Ո՞վ է մաքսային բրոքերը

Մաքսային բրոքերները օգնում են իրենց հաճախորդներին հաղթահարել մաքսազերծման ընթացքի բարդությունները՝ հեշտացնելով ապրանքների ներմուծումն ու արտահանումը։

Մաքսային բրոքերներն օգտագործում են իրենց փորձը՝ ապրանքները սահուն կերպով մաքսազերծելու համար, ինչպես նաև նվազեցնում միջազգային բեռնափոխադրումների հետ կապված սթրեսը:

Մաքսային բրոքերները մատուցում են մաքսազերծման ծառայություններ բեռնափոխադրման բոլոր տեսակների համար՝ ցամաքային, օդային, ծովային։ Ծառայությունները հասանելի են ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների համար։

Արտահանում և ներմուծում իրականացնելիս ավելի քան կարևոր է մաքսազերծման ընթացքը վստահել փորձառու մասնագետներին։ Փնտրե՛ք լիցենզավորված մաքսային բրոքերների, որոնք կուղղորդեն Ձեզ մաքսազերծման աշխատանքներում, պատշաճ կապահովեն մաքսազերծման ընթացը։

Մաքսային բրոքերը պետք է համագործակցի հաճախորդի հետ՝ նպատակները սահմանելու, ծախսերը հաշվարկելու և ռիսկերը նվազագույնի հասցնելու համար, ներկայացնի առաջարկներ մաքսային կանոնակարգերի, սակագների,դասակարգման և այլ խնդիրների շուրջ։

Ահա մաքսային բրոքերի ծառայություններից մի քանիսը․

• Արտահանման բեռների համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքում

• Ներմուծվող ապրանքների բեռների մաքսազերծում

• Մաքսային հաշվառման փաստաթղթերի պատրաստում

• Խորհրդատվություն,օրինակ՝ ինչպես օգտվել ազատ առևտրի պայմանագրերից, ինչպես կրճատել առաքման ժամանակը, ինչպես խնայել գումար։

Բեռնափոխադրումների վերաբերյալ տեղեկատվության պատշաճ հաշվառումը և պահպանումը անգնահատելի են այն անվտանգ պահելու համար, հետևաբար՝ մաքսային բրոքերները պետք է պահեն խիստ մանրամասն հաշիվ ապրանքագրեր և տրամադրեն ցանկացած մասնագիտացված փաստաթուղթ, որը կարող է պահանջվել որոշակի ապրանքների համար:

Յուրաքանչյուր երկրում գործում են մաքսազերծման տարբեր կանոններ, կանոնակարգեր և օրենքներ։ Մաքսային բրոքերը տիրապետում է այս տեղեկատվությանը, օգնում հաճախորդներին պատկերացում կազմել հարկերի, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման վերաբերյալ՝ հնարավորինս պարզեցնելով անհատի կամ կազմակերպության համար ապրանքների մաքսազերծման գործընթացը։

Յուրաքանչյուր մաքսային բրոքեր սահմանում է սպասարկման իր վճարները՝ կախված բեռների առանձնահատկություններից և մաքսազերծման բարդություններից: Այս վճարները կարող են հիմնված լինել բեռնափոխադրման ընդհանուր արժեքի տոկոսի վրա: Որոշ մաքսային բրոքերներ կարող են նաև գանձել հաստատուն վճար իրենց ծառայությունների համար:

Փաստորեն, մաքսային բրոքերները մեղմացնում են մաքսային պաշտոնյաների հետ գործ ունենալու և բեռնափոխադրման կանոնները սովորելու սթրեսը՝ դառնալով ոլորտային թարգմանիչներ հաճախորդի և մաքսային պաշտոնյաների միջև։

Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել բազմաթիվ մաքսային բրոքերների, որոնք կիրականացնեն Ձեր բեռի մաքսազերծումը շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք մաքսազերծումը արդյունավետ և խելացի։

Ստեղծել հարցում