Աշխարհում առաջին փոստային բաժանմունքը գործել է Շոտլանդիայում՝ սկսած 1712 թվ-ից։ Այսօր՝ 3 դար հետո, փոստային առաքումները և ծառայությունները միայն նամակներ ուղարկել և ստանալու հետ չէ, որ ասոցացվում են։
Փոստային առաքումների միջոցով ուղարկվում և ստացվում են տարատեսակ ապրանքներ։ Փոստային առաքումների դերը, որպես ապրանքների առաքմամբ զբաղվող ընկերություններ, աճել է հատկապես առցանց գնումների ի հայտ գալով, երբ աշխարհի տարբեր կետերից արված գնումները հասնում են գնորդին օրերի ընթացքում։
Հետևաբար, փոստային առաքումները կարող են օգտագործվել և՛ ծանրոցներ, և՛ կարևոր փաստաթղթեր, և՛ նամակներ առաքելու համար ։
Փոստային առաքմամբ զբաղվող ընկերությունները յուրատեսակ բեռնափոխադրողներ են, որոնք կարող են գործել նաև ազգային կառավարությունների ներքո: Աշխարհում առավել հայտնի են, օրինակ Ամերկայի Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը, Չինաստանի փոստային ծառայությունը և այլն։ Հայաստանում փոստային ծառայություններ մատուցող ազգային օպերատորը Հայփոստն է։
Փոստային ծառայությունները ամբողջ աշխարհում ընդունված են, քանի որ պարզ են և համեմատաբար մատչելի։
Տնտեսական առավելություններից զատ, փոստային առաքման առավելությունն է նաև տարածքային հասանելիությունը։ Ազգային փոստային համակարգերի պարագայում, չնչին բացառություններով, փոստային բաժանմունքներ կան անգամ ամենահեռավոր վայրերում։ Օրինակ Հայաստանում Հայփոստն ունի փոստային բաժանմունքներ ավելի քան 800 համայնքներում։ Մեկ այլ առավելություն է փոստային տրանսպորտը։ Փոստային առաքում իրականացնող ընկերությունները ունեն սեփական փոխակրիչների մեծ թիվ և շատ երթուղիներ:
Ապրանքներ ստանալու փոստային առաքման եղանակը նպատակահարմար է, երբ բեռի քանակը փոքր է, իսկ ծավալը՝քիչ։
Փոստային առաքումների առավելությունը հաճախորդի հարմարավետությունն է, երբ կարիք չկա առաքվող ապրանքը երկար փնտրելու, այն բերում են հենց <<դռան մոտ>>։
Փոստով արգելվում է առաքել օրինակ հրազեն, դանակներ, սուր գործիքներ, հեղուկներ, հոտավետ նյութեր, ծխախոտ և այլն։
Հայաuտանի Հանրապետության ուղարկել արգելվում է, օրինակ՝ թմրամիջոցներ, թունավոր կենդանիներ և բույuեր, Հայաuտանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ։
Հաճախ է պատահում, որ փոստային առաքումները հարկավոր է երկար սպասել, իրականում այս գործընթացը կարելի է արագացնել արագ փոստային ծառայության միջոցով, որն ապահովում է ապրանքերի արագ առաքում։ Նման ծառայությունը սակայն , առավել թանկ է։
Փոստային փոխադրումնները ունեն Չի կարելիներ, որոնց անհրաժեշտ է հետևել փոստային առաքում կատարելիս, օրինակ՝ մեծ քանակությամբ ապրանք ուղարկելը ծախսատար է, հնարավոր չէ ծանր և մեծածավալ ապրանքներ ուղարկել։
Brokers.am կայքը Ձեզ հնարավորություն է տալիս մեկ հարթակում գտնել միջազգային բազմաթիվ բեռնափոխադրող ընկերություններ, որոնք կիրականացնեն փոստային առաքումները շահավետ, արագ և հուսալի։ Մենք դարձնում ենք փոստային առաքումները արդյունավետ և խելացի։