Մաքսային բրոքերական ընկերություն դիմելով Դուք կարող եք ստանալ մաքսային գործընթացների կազմակերպման մի ամբողջ փաթեթ։
Շատ ներմուծողներ և արտահանողներ սխալմամբ ենթադրում են, որ մաքսային ձևակերպումներ իրականացնում են մաքսային մարմինները։ Իհարկե, մաքսային մարմիններին այս հարցով դիմելիս մերժում կստանաք։
Մաքսային ձևակերպում իրականացնում են մաքսային բրոքերական ընկերությունները ՝մաքսային բրոքերների միջոցով։
Մաքսային բրոքերական ընկերություններն այսօր դարձել են մի կողմից արտահանողների ու ներմուծողների, իսկ մյուս կողմից մաքսային մարմինների միջև կապող օղակ։ Մաքսային բարդ գործընթացներում ներմուծողները և արտահանողները առանց մաքսային բրոքերների մաքսային ձևակերպում ուղղակի չեն կարող իրականացնել։
Դիմելով մաքսային բրոքերական ընկերություն՝ Դուք ձեռք կբերեք մաքսային օրենքների և կանոնների լավատեղյակ թարգմանիչ, որը կօգնի պատրաստ լինել մաքսային մարմինների հետ աշխատանքին։
Մաքսային բրոքերական ընկերություն դիմելիս կստանաք մի շարք ծառայություններ։
· Մաքսային բրոքերական ընկերությունում ձեզ կտրամադրեն խորհրդատվություն մաքսային մի շարք գործընթացների և ձևակերպումների վերաբերյալ։ Մաքսային գործընթացներում կան մի շարք կանոններ, որոնց ներմուծողը կամ արտահանողը կարող է պարզապես տեղյակ չլինել։ Օրինակ, որ ՀՀ-ում բոլոր կոմերցիոն բեռները միշտ ձևակերպվում են համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի։
·Մաքսային բրոքերական ընկերություն դիմելով կապահովեք մաքսային փաստաթղթերի պատշաճ ձևակերպում։ Այս փաստաթղթերի ցանկը բավական մեծ է։ Օրինակ՝ ներմուծման, արտահանման, տրանզիտ փոխադրումների հայտարարագրերի ձևակերպում, նաև ԵԱՏՄ տարանցման հայտարարագրերի լրացում։ Լրացնելուց զատ, մաքսային բրոքերական ընկերությունը դրանք կներկայացնի մաքսային մարմիններին։ Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի պատշաճ հավաքագրումը և լրացումը կօգնի հետագայում խուսափել հնարավոր խնդիրներից։
·Մաքսային բրոքերական ընկերությունների դիմելիս կարող եք օգտվել նաև հավաստագրերի, լիցենզիաների, թույլտվությունների և նման այլ փաստաթղթեր կազմելու ծառայությունից։
·Մաքսային բրոքերական ընկերությունը կարող է ստանալ մաքսային պահեստից համապատասխան փաստաթղթերը։
· Այս ընկերությունները իրականացնում են նաև բեռների նախնական զննում և ըստ դրանց իրականացնում համապատասխան հաշվարկներ։
·Բրոքերական ընկերություններ կան, որ իրականացնում է բեռի տեղափոխում պատվիարտուի հասցեով։
·Երբեմն արտահանողներն ու ներմուծողները մաքսային գործընթացներին զուգահեռ ստիպված են լինում նաև որոշ իրավական գործընթացների առնչվել։ Այս ընթացքը ևս հնարավոր է վստահել բրոքերական ընկերություններին։
Հայաստանում կան տարբեր մաքսային բրոքերական ընկերություններ, այս ընկերություններին հեշտությամբ կարող եք գտնել Brokers.am հարթակում։
Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերական ընկերությունների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ:
Դարձրեք մաքսային մարմինների հետ աշխատանքը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ: