Մաքսային բրոքերական ծառայություն 011 60 60 60

Ընկերությունն իրականացնում է արտահանման և ներմուծման մաքսային բրոքերական ծառայություններ։ Վճարովի մաքսային խորհրդատվություն։ Մեքենաների մաքսազերծում չենք իրականացնում։ Աշխատանքային ժամերը Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։00

Դեպի ցանկ
Ստեղծել հարցում

Ժամանակավոր ներմուծում

Ժամանակավոր ներմուծում

Ժամանակավոր ներմուծում

Ժամանակավոր ներմուծում մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետագա արտահանման պայմանով ներմուծումը ՀՀ մաքսային տարածք: Գտնվելով ՀՀ տարածքում՝ այդ ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը։ Մաքսային այս ընթացակարգի վերաբերյալ օրինական կարգավորումները սահմանվում են Մաքսային միության համապատասխան օրենքներով։


Այսպիսով, ժամանակավոր ներմուծում մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան այդ ապրանքները ժամանակավոր գտնվում և օգտագործվում են ՀՀ տարածքում՝ որոշակի պայմաններով։


Ժամանակավոր ներմուծում իրականացնելիս ներմուծողը որոշ դեպքերում վճարում է ներմուծման մաքսատուրքեր, նաև մասնակի որոշակի հարկեր է վճարում։ Ընթացակարգը կարող է ուղեկցվել նաև առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարմամբ։ Օրենքով սահմանվում են այն դեպքերը երբ ներմուծողը ստիպված կլինի կատարել այս վճարումները։
Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասնակի վճարմամբ ժամանակավոր ներմուծում մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման դրանց ժամանակավոր ներմուծում մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև վերջինիս գործողությունն ավարտվելու օրն ընկած ժամանակահատվածը:


Ապրանքների ժամանակավոր ներմուծում հնարավոր է իրականացնել նաև առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման և առանց հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման։ Կան ապրանքների կատեգորիաներ, որոնց ժամանակավոր գտնվելը և օգտագործումը թույլատրվում է առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման։


Ժամանակավոր ներմուծված ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում, սահմանվում է Մաքսային միության համապատասխան օրենքներով։


Ժամանակավոր ներմուծված ապրանքները պետք է մնան անփոփոխ վիճակում՝ բացառությամբ բնական մաշվածության, ինչպես նաև փոխադրման և պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով առաջացած փոփոխությունների:


Ժամանակավոր ներմուծում մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 2 տարին, իհարկե սահմանվում են նաև որոշակի բացառություններ։
Բոլոր ապրանքները չէ, որ հնարավոր է ՀՀ ներմուծել այս ընթացակարգով։ Ժամանակավոր ներմուծում մաքսային ընթացակարգը չի կիրառվում օրինակ ապրանքների հետևյալ կատեգորիաների նկատմամբ՝


1) սննդամթերք, խմիչքներ՝ ներառյալ ալկոհոլային խմիչքները, ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ, հումք և կիսաֆաբրիկատներ,
2) թափոններ՝ ներառյալ արտադրական թափոնները։

Ցանկանում եք ավելին իմանալ ժամանակավոր ներմուծում մաքսային ընթացակարգի վերաբերյալ։ Դիմեք մաքսային բրոքերի։ Գրանցվեք Brokers.am կայքում, լրացրեք հայտ և ստացեք մաքսային բրոքերների ծառայությունների բազմաթիվ առաջարկներ։

Դարձրեք ժամանակավոր ներմուծում մաքսային ընթացակարգը խելացի և արդյունավետ Brokers.am հարթակի հետ:

Ստեղծել հարցում